Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:36 09-02-2023

Եթե դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը չլուծվի, ամենայն հավանականությամբ դիզվառելիքի գինը կաճի. նախարար

Լրացուցիչ դժվարություններ են առաջացել դիզվառելիքի ներմուծման հետ կապված, որովհետև ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ սանկցիաները, որոնք առնչվում են նավթամթերքին, հետևաբար դժվար է պատկերացնել, թե երբ լաստանավային հաղորդակցության հարցը լուծում կստանա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կարող եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այդ ուղղությամբ և լաստանավային հաղորդակցության կարևորությունն աճել է»,– ասաց նախարարը։

Վահան Քերոբյանի խոսքով՝ եթե Կառավարությունը չկարողանա լուծել դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը, ապա ամենայն հավանականությամբ Հայաստանում դիզվառելիքի գինը կաճի։

«Բայց մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի դիզվառելիքի պակաս Հայաստանը չունենա»,– ասաց նախարարը։

Անդրադառնալով Հայաստանում ներդրումային աճի տեմպերին՝ Քերոբյանն ասաց․ «2022 թվականի 9 ամսվա տվյալով ներդրումների ծավալն աճել է մոտ 20 տոկոսով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն էապես է ազդել, մոտ 700 մլն դոլարի է հասել, հույս կա, որ տարվա արդյունքներով մենք կունենանք նույնիսկ մեկ միլիարդին մոտիկ թիվ՝ հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում»։

«Կառավարությունը խոստացել է, որ համախառն ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին պետք է հասցվի մինչև 25 տոկոսի, հենց դրանում ենք մենք տեսնում տնտեսության կառուցվածքային փոփոխությունը։ Հիմա մենք 17,7–18 տոկոսի սահմանագծում ենք։ Մենք հիմա բազմաթիվ միջոցառումներ ենք ձեռնարկել, որպեսզի հասնենք դրան, ինչպես նաև շուտով կընդունվի ներդրումային քաղաքականության ռազմավարությունը, որը շատ ծանրակշիռ փաստաթուղթ է, մենք կարծում ենք, որ դրա կիրարկումը կապահովի ներդրումային լավ հոսք։

Օտարերկրյա ներդրումների առումով մենք ուշադրությունը դարձնում ենք աշխարհի 500 խոշորագույն ընկերություններին Հայաստան բերելու ուղղությամբ, որովհետև այդ ընկերությունները միասին երկու անգամ ավելի շատ գումար են ծախսում գիտահետազոտական աշխատանքների և գիտության զարգացման վրա, քան աշխարհի բոլոր Կառավարությունները և էդ բոլոր ընկերությունները միասին վերցված։

Ըստ էության, այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան գերարժեքավոր է»,– ասաց Էկոնոմիկայի նախարարը և հավելեց, որ այդ 500 ընկերություններից մեկը նախորդ տարի մտել է Հայաստան, առաջիկայում սպասվում է ևս մեկ ընկերություն կգա Հայաստան։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ