Ներքին 3 տարի առաջ - 20:28 03-03-2023

Ինձ բանակից հեռացնելուց հետո սկսել են բանակցել միջանցքի տրամաբանությամբ․ Սամվել Բաբայան

Օրեր առաջ համացանցում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին 1998թ․ պայմանագրի նախագիծը, որն ապացուցում է, որ գոռացող-ոռնացող լրատվականներն ու նրանց «ոչմիթիզական» հովանավորները փուչիկ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

«Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր է լուծել բացառապես փոխզիջումներով՝ 1997թ․ նոյեմբերին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն ունեցած հանդիպումից հետո, մեր պայմանավորվածության համաձայն, որպես ԼՂՀ պաշտպանության նախարար, 1998թ․ հունվարին ներկայացրել եմ ԼՂՀ իշխանությունների տեսակետը՝ հրապարակված պայմանագրի նախագծի տեսքով։ Առաջարկությունը մշակել ենք ԼՂՀ արտգործնախարարության հետ․ պաշտպանության նախարարությունը՝ տարածքների մասը և քարտեզը, արտաքին գործերի նախարարությունը՝ քաղաքական մասը։ Լ․ Տեր-Պետրոսյանի հետ քննարկել ենք ինչ տարածքներ կարելի է զիջել և ինչ տարածքներ չի կարելի զիջել ոչ մի դեպքում։ Այդ տարածքները և դրանց հիմնավորումները պարզ երևում են փաստաթղթում։

Բոլորն էլ գիտեին, որ այս հակամարտությանը պետք է վերջ դնել զիջումներով։ Ավելին՝ Հայաստանը, Արցախի իշխանությունների իմացությամբ և համաձայնությամբ, ամբողջ բանակցությունները տարել է զիջումների շուրջ։ Այլ տարբերակ էլ չեն ունեցել։ Բայց եկել, հայտարարել են, թե ոչ մի զիջում չի լինելու, ոչ մի թիզ հող չի հանձնվելու։ Այսօր էլ նույն վիճակն է՝ պատրաստ են երկիրը հանձնեն, ժողովրդին փախստական դարձնեն, բայց ջրի երես դուրս չգա, որ հող հանձնելու վերաբերյալ են եղել բոլոր բանակցությունները։ Եթե կարող են, թող հերքեն։

Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում շաբաշով լրատվականների աղմուկը։ Դրանց նպատակը ինձ համար պարզ է, ժողովրդի համար չէ պարզ։ Ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն երկու կողմի զիջումներով, իսկ դրա միակ ճանապարհը Ադրբեջանի հետ երկխոսությունն է և փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։ Ես ներկայացրել եմ իմ տեսակետը, առաջարկել քաղաքական և հասարակական ուժերի հետ հղկել, վերջնական փաստաթուղթ պատրաստել և այդ փաստաթղթի շրջանակներում բանակցել Ադրբեջանի հետ։ Թե չէ՝ դարձել եք բացատրությունների և արդարացումների կառավարություն։ Ադրբեջանը մի բան է ասում, ամբողջ պետական համակարգով լծվում եք, որ հերքեք։ Իսկ եթե Ադրբեջանի հետ հաղորդակցվելու ճանապարհային քարտեզ ունենայիք, կիմանայիք ով է բանակցում, ինչի մասին է բանակցում, ժողովրդին ինչ ինֆորմացիա եք տալիս, երբ եք տալիս։ Հատուկ բթամիտների համար էլ ասեմ, որ փոխվստահությունը ինտեգրացիա չէ։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ եմ առաջարկել ես և ինչ են բանակցել ինձանից հետո։ Ինձ բանակից հեռացնելուց հետո սկսել են բանակցել միջանցքի տրամաբանությամբ։ Եթե ես առաջարկել եմ 8000 քառ․ կմ տարածք, հանձնողը ե՞ս եմ, թե՞ սրանք, որ այսքան զոհերի գնով հազիվ 3000 քառ․ կմ տարածք են պահել։ Եթե հիմա էլ կոնկրետ գործողություններ չանենք, սա էլ չենք կարողանալու պահել։

Գոնե հիմա հասկացեˊք, որ ես եկել եմ ոչ թե հանձնելու Արցախը, այլ փրկելու Արցախը պահելու վերջին հնարավորությունը»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur