Արտաքին 3 տարի առաջ - 15:40 03-03-2023

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը կավարտվի լիիրավ անդամակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը, որը մեկ տարի առաջ դարձել է անշրջելի, կավարտվի լիիրավ անդամակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռաուստակընկերության լրատվական ծառայությունը։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանն իր ողջ պատմությամբ, մշակույթով, արժեքներով, արևմտյան քաղաքակրթության օրգանական մասով և իր մեծ մշակույթի համաստեղծողով արժանի է արդար ճանաչման՝ սեփական ներկայով, լայնածավալ բարեփոխումներով, զարգացման տեմպերով և որակով։

«Այսօր լրացավ մեկ տարին այն պատմական օրվանից, երբ ներկայացվեց Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմումը։ 2022 թվականի մարտի 3-ին ես առանձնահատուկ պատիվ ունեցա ստորագրելու մի փաստաթուղթ, որը մարմնավորում է վրացիների բազմաթիվ սերունդների երազանքը, մեր ժողովրդի դարավոր ձգտումը։ Այս օրը մեր պատմության մի նոր էջ բացվեց: Շատ շուտով Եվրամիության խորհրդի կողմից Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը մեզ էլ ավելի մոտեցրեց ազատ ազգերի եվրոպական ընտանիքի անդամակցությանը»,- ասել է նա։

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ նախորդ մեկ տարում երկիրն ակտիվացրել է իր ջանքերը՝ հասնելու այն նպատակին, որը Վրաստանի պատմությունը և իշխող կուսակցության գործունեություն։ Նրա խոսքով՝ Վրաստանը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ եվրոպական կենսակերպին ու չափանիշներին, ինստիտուցիոնալ կարգին և օրենսդրությանը մոտենալու, իր պարտավորությունները կատարելու համար։

«Այս գործընթացում մենք միշտ զգում ենք մեր ժողովրդի աջակցությունը, որն ամենաուժեղ խթանն է կառավարության և ընդհանուր առմամբ մեր քաղաքական թիմի առօրյա գործունեության համար։ Մենք երախտապարտ ենք մեր եվրոպացի ընկերներին, գործընկեր երկրների կառավարություններին և մարդկանց, ովքեր կանգնած են մեր կողքին այս նպատակն իրականություն դարձնելու ճանապարհին»,- հայտարարել է նա:

Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ ԵՄ ընդլայնումը արժանիքների վրա հիմնված գործընթաց է, և դա Վրաստանին մեծ հույս է տալիս։ «Ես խորապես հավատում եմ, որ մեկ տարի առաջ անշրջելի դարձած պատմական գործընթացը շուտով կպսակվի Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցությամբ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին