Մամուլ 3 տարի առաջ - 08:23 03-03-2023

70 հազար կազմակերպություն դեռ հայտարարագիր չի ներկայացրել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կառավարությունը բոլոր իրավաբանական անձանց, այդ թվում՝ ոչ առեւտրային կազմակերպություններին՝ ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավորեցրել էր 2023 թվականի հունվարի 1-ից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել: Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ նախապես սահմանված էր մինչեւ մարտի 1-ը, սակայն, հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, որոշում կայացվեց մինչեւ ապրիլի 1-ը չհարուցել վարչական վարույթներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի չներկայացման հիմքով՝ դրանով իրավաբանական անձանց տալով հավելյալ ժամկետ պարտավորության կատարումն ապահովելու համար։

Մինչեւ սահմանված ժամկետը պարտավորությունը չկատարելու դեպքում սկզբում կհայտարարվի նախազգուշացում, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման դեպքում՝ վարչական տուգանք՝ մինչև 100 հազար դրամի սահմաններում: Հայտարարագրով ստացված տվյալները բաց են լինելու, այսինքն՝ պետական ռեգիստրի գործակալության կայքում հասանելի են լինելու բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:

«Ժողովուրդ» օրաթերթին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հունվարի 1-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 30.000 հայտարարագիր ներկայացվել է պետական ռեգիստրի գործակալություն, օրական միջինում 1000-1500 լիազորագիր ներկայացվում է համակարգում գրանցելու նպատակով։ Նախարարությունից հայտնում են նաեւ, որ 70.000 կազմակերպության կողմից դեռեւս հայտարարագրեր չեն ներկայացվել»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան