Ներքին 3 տարի առաջ - 23:49 02-03-2023

Նախկինում ընդունելության քննությանը երկու ուղղագրական սխալը տապալում էր, հիմա ուղղագրական բառերից երկուսն են ճիշտ գրում

«Կիսալուսնաձև արշավանքը սկսվեց այս անփառունակ իշխանության բռնազավթումից, հենց առաջին հարվածը սկսվեց հայոց լեզվից և գրականությունից։ Այս մարդկանց տերերը հստակ հաշվարկ էին արել, որ ազգի կործանումը արագացացննելը սեփական լեզվի նկատմամբ բռնությունն էր։ Մարդը եթե անգրագետ է, կամա թե ակամա արժանանում էր հասարակական պարսավանքի, իրենք որոշեցին, որ հայոց լեզուն ավելորդ է, ու պետք է լինի կամընտրական դասընթաց, դրա փոխարեն ճշգրիտ գիտության ներկայացուցիչներին խանգարում է հայոց լեզուն, եթե դդմազգի տեսակին դնում են կրթության նախարար, որը մոլեռանդ ատելություն ունի հայոց լեզվի և գրականության ու առհասարակ՝ ազգային մշակույթի նկատմամբ, այլև դա ոչ միայն պատահականություն է, այլև հստակ մշակված քաղաքականություն է՝ հային հայկականությունից զրկելու, ինչը դժբախտաբար, իրենց մոտ ստացվեց»,- Oragir.News-ի հետ զրույցում ընդունելության քննությունների հայոց լեզվի այս տարվա ցուցանիշների վերաբերյալ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Սրապիոնյանի խոսքով՝ կար ժամանակ, երբ ծնողները գնում էին, լրացուցիչ գումար տալիս կրկնուսույցին, միայն այն աշակերտներն էին գնում մասնավոր պարապունքների, ովքեր իսկապես ունեին դրա կարիքը. «Ես բոլորովին չեմ զարմանում, ու ամեն տարի տարվա վրա ես սպասում եմ անհամեմատ ավելի վատ մակարդակi։ Համացանցը հիմա ողողված է անգլiատառ, լատինատառ մեկնաբանություններով, որտեղ հայոց լեզվի ուղղագրական որևէ կանոն չի կարող պահպանվել։ Սա նույնիսկ խրախուսվում է, անգամ ջունգլիական լեզվով են խոսում այն մարդիկ, ովքեր անգրագետ են՝ պատգամավոր, վարչապետ։ Վարչապետը, օրինակ, չի տիրապետում ոչ մի լեզվի, որով խոսում է։ Ժարգոնախոսությունը դաձել է նորմալ, ու եթե հասարակության մեջ մեկը գրական հայերենով է խոսում, հերձվածողի տպավորություն է թողնում։ Եթե 10․5 է հավաքել աշակերտը, ապա խիզախ է, մեր ժամանակներում ընդունելության քննություն էին հանձնում, երկու ուղղագրական սխալը համարվում էր տապալում, հիմա ուղղագրական բառերից երկուսն են ճիշտ գրում»։

Ամփոփվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները, որոնք անցկացվում են առաջին անգամ:

Հիշեցնենք, որ միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսհաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն: Ըստ այդմ՝ առաջին փուլի համար հայտագրվել է 6856 դիմորդ, որից 1 քննություն հանձնելու համար հայտագրվել է 2636, իսկ 2 քննություն՝ 4220 դիմորդ: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 2018 դիմորդ, քննությանը մասնակցել է 1968-ը: Միջին միավորը եղել է 10.84:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան