Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:20 01-03-2023

Բենզինի շուկայում մեկ խաղացողի կողմից գնի փոփոխությունը կարող է ազդել ընդհանուր շուկայի վրա

«Հիմա խոսվում է նոր խաղացողի՝ «Շելի» մասին, եթե ես չեմ սխալվում, դա ազդում է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ վերջին շրջանում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումներից։

Միքայելյանը նշեց, որ բացի դրանից՝ բենզինի գնի վրա ազդում է նաև դրամի թանկացումը դոլարի նկատմամբ, որը անընդհատ տեղի է ունենում։

«Արդեն երկար ժամանակ դրամը թանկացել էր, իսկ բենզինը նոր է էժանանում, այսինքն՝ վերջի երկու ամսվա ընթացքում, որքանով որ ես հիշում եմ։ Բացի այս ամենը՝ եթե նայենք, ընդհանուր առմամբ՝ համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են, իհարկե, նավթի գները բենզինի գնագոյացման մեջ բացարձակ դեր չեն խաղում, այդտեղ ուրիշ գործոններ էլ կան, բայց ամեն դեպքում սա էլ է ազդում»,- ասաց Միքայելյանը։

Տնտեսագետը ասաց, որ բացի վերը նշվածներից՝ բենզինի գնի վրա ազդում են մի քանի գործոն. «Որքանով ես հիշում եմ, Հայաստանում բենզինը ներմուծվում է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում նավթապրոդուկտները լրացուցիչ զեղչով են վաճառվում ,և սա էլ տեսականորեն պետք է Հայաստանի վրա էլ ազդի։ Քանի որ Հայաստանի բենզինի շուկան օլիգոպոլային է, այսինքն՝ կան մի քանի խոշոր խաղացողներ, տեսականորեն նույնիսկ մեկ խաղացողի կողմից գնի փոփոխությունը կարող է ազդել ընդհանուր շուկայի վրա, որովհետև խաղացողների տեսանկյունից իմաստ կա բարձր գներ պահելու, եթե մեկը նվազեցնում է գինը, մյուսներն էլ են ստիպված լինում նվազեցնելու կամ էլ եթե մեկը բարձրացնում է գինը, մյուսներն էլ տեսնում են, որ կարող են բարձրացնել։ Այսինքն՝ նման գործոնները կարող են ազդել, էլ չեմ ասում՝ հնարավոր է ընդհանուր պայմանավորվածություններ լինեն, որոնք ևս բացահայտված չեն»։

Հարցրինք Միքայելյանից, իսկ «Շելի» մուտքը շուկա կարո՞ղ է պատճառ դառնալ բենզինի գնի բարձրացման։ Միքայելյանը արձագանքեց. «Չէ, գնի բարձրացմանը սա չպետք է նպաստի, այսինքն՝ սա պետք է նպաստի, որ գինը նվազի, բայց կարող են լինել ուրիշ բացասական երևույթներ, օրինակ՝ եկամուտի դուրս բերում երկրից կամ «Շելի» կողմից բերցած նավթը լինի, օրինակ, ադրբեջանական, որը քննարկվել է, սա վտանգ է, բայց այն, որ «Շելի» պատճառով գինը բարձրանա, ոչ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր