Սպորտ 3 տարի առաջ - 17:17 01-03-2023

«Փյունիկը» և «Ուրարտուն» հաղթանակներ տարան

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը։

Այսօր՝ մարտի 1-ին, կայացան 2 հանդիպումներ։

«Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալել էր «Շիրակին»։ Երևանյան թիմը հաղթել է 4։1 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն, մեկական գոլ էլ խփել են Ջոնել Դեսիրեն և Խոսե Կարաբալյոն, Գյումրիի թիմի միակ գոլը խփել է Լյովա Մրյանը։

«Ուրարտուն» էլ Նարեկ Գրիգորյանի և Մաքսիմ Մայրովիչի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել է «Վանին»:

Առաջնության 22-րդ տուրը կմեկնարկի մարտի 4-ին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան