Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:53 28-02-2023

Միլիմետրի ճշգրտությամբ գործ է պետք անել, շեղումը կատաստրոֆա կարող է առաջացնել. հետախույզ

«Մոտ երկու տարի առաջ հայտնել եմ, որ քաղաքական և ռազմաքաղաքական տենդենցները մեկնաբանելու առումով ժամանակավոր ծոմ եմ մտնում, ոչ մի մեկնաբանություն չեմ տալու ընթացքող պրոցեսներին։ Խոսքը ոչինչ չի տալիս, ընդամենը մի չալաղաջ կտոր գործ կտուժի, քանի որ գործն է կարևորը։ Սամվել Բաբայանը և նմանները ջհուդներ են՝ չեմ կարող ժամանակս վատնել նրանց ասածները լսելու ու մեկնաբանելու վրա»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանը։

Ազատամարտիկը հրաժարվեց Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցում հնչած հայտարարությունները մեկնաբանել, բայց նշեց, որ ծանոթ է իրադարձությունների ընթացքին։ «Չեմ ուզում ինքս ինձ տված երդումը խախտել։ Եթե իմանամ` խոսքը իրադրություն կփոխի՝ կխոսեմ։ Ժողովուրդը խաբնվում է անընդհատ, չեն գիտակցում՝ երշիկ, խոսք, ծաղիկ․․․ու երկիր կործանողները կդառնան աստվածներ։ Վստահեցնում եմ, որ փոփոխություն կլինի միայն գործելու հաշվին։ Խնդրո առարկան հանճարեղ միտքն ու գործն է, որը ակնհայտորեն չի կարելի մեկնաբանել»,- մանրամասնեց Արթուր Բունիաթյանը։

Ազատամարտիկը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին, ակտիվ մասնակցել է ազատամարտիկների իրավունքների պաշտպանության համար կազմակերպված ցույցերին։ Հանդես է եկել մի շարք կարևոր հայտարարություններով։ «Նիկոլ ասելով չպետք է հասկանանք Նիկոլի իշխանությունը, այս լնգուլավազը։ Պետք է նաև Սերժին ու Քոչարյանին նկատի ունենանք։ Մենք խոսում էինք բանակի բացթողումների մասին և քննադատվում։ Մեր խորհուդները ու ասածները ոչ մեկին չի հետաքրքրել, որովհետև բոլորի տակն էլ կեղտ կա, սկսած ռազվեդկի պետով, Պաշտպանության բանակի գեներալներով և այլն։

Միլիմետրի ճշգրտությամբ գործ է պետք անել, շեղումը մեր երկրի նկատմամբ կատաստրոֆա կարող է առաջացնել»,- ասում է։

Արթուր Բունիաթյանի խոսքով՝ համակարգը ամբողջովին փթած է և իշխում են սիոնիստ խամաճիկները, այս պարագայում խոսքը այլևս իմաստ չունի․ «Հայաստանի Հանրապետության ռազմական և քաղաքական համակարգը թատրոնի մեջ է, որ բավարարեն հանրույթ կոչվածի հետաքրքրությունը»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին