Ներքին 4 ամիս առաջ - 12:47 25-05-2026

Ինձ համար կատաստրոֆա է. Ավետ Բարսեղյանը՝ կնոջ հետ վեճերի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բանաստեղծ-երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով հանրությանը հայտնի է իր խոսքի վարպետությամբ, անձնական կյանքում, պարզվում է, բոլորովին այլ խնդրի է բախվում:

Ավետը, ով իր ընտանեկան կյանքը միշտ հեռու է պահում ավելորդ աչքերից, այս անգամ բացառիկ ու անկեղծ խոստովանություն է արել «O Sole Mio»հաղորդման ընթացքում:

Հաղորդավարը փակագծեր է բացել իր և կնոջ՝ Անիի հարաբերությունների, ընտանեկան կյանքի կուլիսների և այն հիմնական խնդրի մասին, որը հաճախ դառնում է իրենց տանը տեղի ունեցող վեճերի պատճառը: Զրույցի ուշագրավ մանրամասներին հետևել է Oragir.News-ը:

Ինչպես նշում է Ավետ Բարսեղյանը, իրենց ընտանիքում տարաձայնությունների հիմնական աղբյուրը տղամարդու և կնոջ հոգեբանական տարբերություններն ու էմոցիաներն արտահայտելու ձևերն են:

Կինը՝ Անին, ցանկանում է երկար զրույցներ ունենալ և կիսվել ապրումներով, մինչդեռ Ավետը նախընտրում է լռությունը. «Ինքը պահանջում է խոսել, իսկ ես չեմ սիրում։ Ինքը շատ ընկերուհիներ չունի, Անիի կյանքում սակավաթիվ են մարդիկ, ովքեր ընկերուհի են, ու ինքը էդ ամբողջ էմոցիան ուզում է... իսկ ինձ համար «կատաստրոֆա» է նստել ու խոսել»,— անկեղծորեն պատմել է բանաստեղծը:

Ճանաչելի իրավիճակ շատերի համար Ավետ Բարսեղյանի այս անկեղծ խոստովանությունը սոցիալական հարթակներում արդեն իսկ իսկական իրարանցում է առաջացրել և դարձել ակտիվ քննարկումների թեմա:

Օգտատերերի կարծիքները բաժանվել են. շատ կանայք մեկնաբանություններում պաշտպանում են Անիին՝ նշելով, որ կնոջ համար ամուսնու հետ խոսելն ու լսված լինելը չափազանց կարևոր է, իսկ տղամարդկանցից շատերն էլ իրենց հերթին համամիտ են Ավետի հետ՝ փաստելով, որ աշխատանքային ծանր օրվանից հետո երկարատև զրույցները երբեմն իսկական փորձություն են դառնում:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում