Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:00 28-02-2023

Ուկրաինան այլ ճանապարհ չունի, քան առանց նախապայմանների խաղաղության պայմանագրի ստորագրումը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ Ուկրաինան այլ տարբերակ չունի, բացառությամբ Ռուսաստանի հետ առանց նախապայմանների խաղաղության պայմանագիր կնքումը, ինչի համար այժմ բացառիկ իրավիճակ է ստեղծվել։ Ինչպես փոխանցում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է խաղաղությամբ, և ներկայիս պատերազմը նույնպես բացառություն չի լինի։ Լուկաշենկոյի խոսքով՝ հարցն այն է, թե քանի մարդ է զոհվելու և ինչի անվան տակ։ «Ուկրաինան պետք է հասկանա դա: Այլ ճանապարհ չկա, քան խաղաղության պայմանագիր կնքել հիմա: Առանց նախապայմանների»,- ասել է նա։

Լուկաշենկոն նշել է, որ ճանաչում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նրա նպատակն է ապահովել Ռուսաստանի անվտանգությունը, որպեսզի Ուկրաինայի տարածքից երբեք ագրեսիայի նշաններ չհայտնվեն։

Վերջինս հավելել է, որ Մոսկվան այսօր պատրաստ է քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման ուղղությամբ, և դա անում է հակամարտության առաջին օրերից։ Նա հիշեցրել է, որ Բելառուսում բանակցությունների երկու փուլ է անցկացվել, հետո՝ Ստամբուլում, սակայն արևմտյան երկրները դրդեցին Ուկրաինայի իշխանություններին հրաժարվել երկխոսությունից։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ ինքը Կիևի իշխանություններին հաճախ է զգուշացնում, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին մոռանալը շատ հեշտ է, եթե որևէ նոր հակամարտություն առաջանա։

Խոսքը, մասնավորապես, Թայվանի շուրջ ԱՄՆ-ի ու Չինաստանի հնարավոր առճակատման մասին է։ Լուկաշենկոն նշել է, որ այս դեպքում ամբողջ աշխարհը կհետևի այս երկու երկրների հակամարտությանը, և մոլորակը «շատ վատ կլինի»։

Բելառուսի նախագահը նաև ասել է, որ Ուկրաինայի ներկայիս նախագահը «լավ մարդ է, բայց շատ անփորձ»։ Նրա խոսքով՝ Զելենսկին գոհ է, որ իրեն ծափահարում են Արևմուտքում, բայց այդ ծափերը միշտ չէ, որ կարող են անկեղծ լինել։ «Այսպիսով, նա գնաց Արևմուտք, և այնտեղ բոլորը ողջունում և ծափահարում են նրան: Եվ ես հիշեցնում եմ նրան Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի մասին. նա շրջել է Արևմուտքով, բոլորը ծափահարել են նրան և ինչպե՞ս է դա ավարտվել: Այստեղ էլ նույնը կլինի»,- ասել է նա:

Լուկաշենկոն միևնույն ժամանակ խորհուրդ է տվել Զելենսկիին ավելի մեծ ուշադրություն դարձնել իր ժողովրդի շահերին և կանխել բնակչության հետագա մահերը։ Նա նշել է, որ ներկայիս դիմակայությունը պետք է ավարտին հասցվի, և դրա միակ ճանապարհը խաղաղության հասնելն է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի