Ներքին 3 տարի առաջ - 21:25 26-02-2023

Արտաքսման կիրակին Աստծո կողմից մարդուն շնորհված անմահությունից զրկվելու և անիծվելու մասին է

«Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):

Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տեր Շահե քահանան։

Անդրադառնալով եկեղեցական տոնի խորհրդին՝ ասաց. «Պահքի շրջանի ամեն մի կիրակին մի եկեղացական տոն է։ Օրինակ՝ անցյալ կիրակի Բուն Բարեկենդանն էր։ Երկրորդն արդեն Անառակի կիրակին է։ Ծննդոց գրքում նկարագրվում է, թե ինչպես է օձը գայթակղում Եվային, և Եվան ինչպես է իր ամուսնուն՝ Ադամին գայթակղում և դրանով զրկվում աստվածային դրախտից ու արտաքսվում են դրախտից, բայց հետաքրքիր է , որ Աստված էլի հոգաց մարդու մասին, հագուստ ստեղծեց, որ մարդը չմտածի դրա մասին, մերկ չմնա ու գնա մտածի իր մեղքերի մասին։ Մարգարեներ ուղարկեց , բայց մարդը էլի չհասկացավ փրկվելու, մեղքից ազատվելու իմաստը ու մարդը միայն Քրիստոսով հասկացավ փրկության իմաստը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը