Արտաքին 3 տարի առաջ - 12:49 26-02-2023

Արևմուտքի նպատակը Ռուսաստանի վերացումն է․ Պուտին

Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ վերացնել Ռուսաստանը։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 26-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

«Նրանք մի նպատակ ունեն՝ կազմաքանդել նախկին Խորհրդային Միությունը և դրա հիմնական մասը՝ Ռուսաստանի Դաշնությունը,- ընդգծել է ՌԴ ղեկավարը,- Եվ այդ ժամանակ, գուցե, նրանք մեզ ընդունեն, այսպես կոչված, քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք, բայց միայն յուրաքանչյուր մասն առանձին»:

ՌԴ նախագահի խոսքով, նույնիսկ նման «ընդունումը» կլինի միայն այն բանի համար, որ մասնատված մասերը բռնագրավեն, դրանք վերահսկեն։

Պուտինը նաև նշել է, որ այս ֆոնին Մոսկվան հաշվի է առնում ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների ներուժը, այդ թվում՝ միջուկային։

ՌԴ նախագահը հավելել է, որ Սպիտակ տան հայտարարած հակառուսական պայքարում ներգրավված ԱՄՆ արբանյակները չեն գիտակցում Վաշինգտոնի եսասիրական մտադրությունները։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ