Արտաքին 3 տարի առաջ - 20:23 24-02-2023

Սիրիայում հազարավոր մարդիկ անօթևան են մնացել

Փետրվարի 6-ին Սիրիային պատուհասած երկրաշարժից հետո հետցնցումներն այնտեղ չեն դադարում։ Վերջին ցնցումն ընդամենն օրեր առաջ է տեղի ունեցել։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչ, լրագրող Հովիկ Շեհիրյանը։

«Կարճատև զորավոր ցնցում տեղի ունեցավ անցած երկուշաբթի։ Ցնցումների հետևանքով վիրավորներ չունեցանք, սակայն ունեցանք մահեր՝ վախի ու սարսափի պատճառով»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ Սիրիայում այժմ աշխատանքներ են տարվում անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու ուղղությամբ։

«Աշխատանքներն ուղղված են վնասված ու ոչ այնքան ապահով բնակարանները վերակառուցելուն։ Հայկական միություններն, անշուշտ, ջանք չեն խնայում այդ ուղղությամբ՝ լինի «Հայ բարեգործական ընդհանոր միությունը», թե «Բերիո հայոց թեմը», և հայկական բոլոր համայնքները»,- ասաց նա։

Տեղի տուժած բնակչությանը, Շեհիրյանի խոսքով, տրամադրվում է նաև գումար՝ վարձով բնակարաններ ձեռք բերելու համար։

«Սա արվում է այն նպատակով, որ այն ընտանիքները, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց բնակարաններ կարողանան բնակավայր ունենալ»,- ասաց նա։

Սիրիայի մեր հայրենակիցը հայտնեց, որ այդուհանդերձ, Սիրիայի հայկական համայնքի սրահներում դեռևս շարունակում են բնակվել երկրաշարժից տուժած մեծաթիվ անհատներ ու ընտանիքներ։

«Փոքր ցնցումներն այսօր էլ շարունակվում են։ Երեկ ևս 4․1 բլ ուժգնության երկրաշարժ գրանցվեց։ Ազդեցությունն ավելի թեթև էր, բայց զգալի էր»,-ասաց նա։

Հովիկ Շեհիրյանի խոսքով՝ տեղի բնակչությանը դեռևս շարունակում են օգնություն տրամադրել՝ ճգնաժամը հնարավորինս հաղթահարելու համար։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան

Ձեզ գուցե հետաքրքրի