Ներքին 3 տարի առաջ - 22:36 23-02-2023

Եկող ցանկացած իշխանության «վզին» լինելու է Արցախը վերականգնելու ռազմաքաղաքական առաջնահերթությունը․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջերս հրապարակված սոցիալական հարցումները ցույց տվեցին, որ Հայաստանում ապրող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախը ադրբեջանի կազմում ներառելուն։ Արցախում ապրող բնակչությունն էլ իր հերթին վերահաստատեց անկախ ապրելու իր մտադրությունը։

Սա առնվազն նշանակում է, որ 2021թ-ին Արցախն անջատում հանուն փրկության սկզբունքի կիրառմամբ փրկելու ստով վերընտրված, սակայն ուղիղ մեկ տարի անց Արցախը ադրբեջանին հանձնելու բակացություններ վարող իշխանության հեռացումից անմիջապես հետո եկող ցանկացած իշխանության «վզին» լինելու է Արցախը վերականգնելու ռազմաքաղաքական առաջնահերթությունը, ինչն աշխարհքաղաքական այդօրեական հրամայականների ներքո կարող է արդյունավետորեն իրագործվել։

Սա նաև նշանակում է, որ Արցախի հարցը որևէ մեկը չի կարող փակել, որևէ մեկը․․․»։