Ներքին 3 տարի առաջ - 11:14 23-02-2023

Մանկապղծության մեջ մեղադրվող «հոգևորականը» ազատության մեջ է. դատախազությունն ու Մայր Աթոռը լուռ են


2020 թվականին հարուցվել է քրեկան գործ, որով «Ամբերդ» ամրոց արգելոցի վարիչ Խաչիկ Վարազդատի Վարդանյանը մեղադրվում է ակնհայտորեն տասնվեց տարին չլրացած արական սեռի ներկայացուցչի նկատմամբ պարբերաբար սեռական բռնության ենթարկելու և պարբերաբար պոռնոգրական նյութը տարածելու մասով։

Գլխավոր դատախազությունը, ըստ Politik.am կայքի, փաստում է, որ դեպքը եղել է, ըստ որի Խաչիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ Oragir.news-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Խաչիկ Վարդանյանի վերաբերյալ թեմային՝ ասաց. «Այս դեպքին ինքս անձամբ ծանոթ չեմ, թող իրավապահները դեպքը հանգամանորեն քննեն, զբաղվեն այդ հարցով, քննությունը հիմա գնում է, իսկ ես դա չեմ կարող մեկնաբանել, ինքը Մայր Աթոռում գրանցված հոգևորական չէ, այսինքն՝ ինքը դպիր անգամ ձեռնադրված չէ ու այդ հոգևոր աստիճանը հոգևորականության՝ չունի»։

Հարցին, թե այդ դեպքում Խաչիկ Վարդանյանն ինչպե՞ս է ներկայացել Արագածոտնի մարզի սուրբ Մարիանե եկեղեցում՝ որպես դպիր, դասավանդել կիրակնօրյա դպրոցում՝ պատասխանեց. «Հիմա շատ երիտասարդներ կարող են եկեղեցիներում որպես դպիրներ ծառայել, բարձրանալ խորան, շապիկներով՝ ինչպես որ կտեսնեք ցանկացած եկեղեցում, առանձին երիտասարդներ կամ երեխաներ, դեռահասներ մասնակցում են պատարագին, այդ մարդկանց մենք չենք կարող ասել, որ իրենք հոգևորական են, նրանք ընդամենը սպասավորներ են, որոնք մասնակցում են պատարագներին ու իրենց ծառայությունը բերում եկեղեցուն»։

Հետաքրքիրն այն է, որ ամենափոքր զանցանքի համար ընդդիմադիրներին կալանքի տակ պահող փաշինյանական իշխանությունը շատ հանգիստ այս մարդուն ազատության մեջ է թողել այժմ՝ միայն ստորագրությամբ՝ քաղաքից չհեռանալու պայմանով։ Խաչիկ Վարդանյանն անգամ շարունակում է աշխատել «Ամբերդ ամրոց» արգելոցում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում