Ներքին 3 տարի առաջ - 22:49 22-02-2023

Չսիրեցին Ձեզ Բրյուսովի համալսարանում, товарищ Гюрджинян, քանզի այդպիսին է կյանքը․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դիմում եմ Լեզվի կոմիտեի առաջնորդին:

Здравствуйте, товарищ Гюрджинян. Ո՞նց եք: Չնայած, ոնց պետք է լինեք: Պարզ չէ, որ «անհաշվետու» 815 000 ՀՀ դրամ ստացողը լավ կլինի:

Մենք ոնց ե՞նք: Մենք վատ ենք, товарищ Гюрджинян, շաաաատ վատ ենք: Ինչու՞: Որովհետև, ամեն ինչից զրկված ենք:

Ուսանողները ԵՊՀ-ում սովորել չեն ցանկանում, քանզի հանրաճանաչ համալսարանականները ԵՊՀ-ի պաշտոնական ձևաթղթի վրա 2-3 էջանոց տեքստը 117 հատ ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալներով են գրում:

«Գրանդ քենդի»-ից քաղցրավենիք չենք կարողանում գնել, քանզի դրանք օտարալեզու տուփերի մեջ են:

Դպրոցականները դպրոց հաճախել չեն ցանկանում, քանզի անգլերենը ռուսերենով են սովորում:

Բնակարանները վերանորոգել չենք կարողանում, քանզի «Դոմուս»-ի գրագրությունը ռուսերեն է:

Անալիզներ հանձնել չենք կարողանում, քանզի «Էկոսենս»-ում պատասխանները չգիտեմինչերեն են տալիս:

Զգալի թվով սրճարաններ և ռեստորաններ հաճախել չենք կարող, քանզի դրանք հայերեն ճաշացանկ չունեն:

Մեր միակ հույսն այն էր, որ ստանձնեիք Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնը: Դա էլ չստացվեց: Չսիրեցին Ձեզ Բրյուսովի համալսարանում, товарищ Гюрджинян, քանզի այդպիսին է կյանքը:

Այժմ որոշել ենք վերջին հնարավորությունն օգտագործել՝ մեր շենքերի շքամուտքերում ցանկանում ենք դոմոֆոններ տեղադրել: Դե, որ այլևս տանից դուրս չգանք: Սակայն, նույնիսկ դա էլ չենք կարողանում, քանզի դոմոֆոններ տեղադրող «Ստրոյմաստեր» կազմակերպությունում ոչ ոք հայերեն չի խոսում: Ի՞նչ անենք, товарищ Гюрджинян. Գոնե Ձեր համեստ աշխատավարձից մի 100 դրամ տրամադրեք և եկեք մեր շքամուտք՝ «Ստրոյմաստեր»-ի ներկայացուցչի ասածները թարգմանելու համար: Դե, հետադարձ ճանապարհածախսի մասին մի մտածեք:

Շտապեք, товарищ Гюрджинян. Շաաաատ վատ ենք:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում