Ներքին 3 տարի առաջ - 13:28 22-02-2023

Հրամանատարի դատաստանը թող հանձնեն ինձ․ երկու զավակներին կորցրած մայրը բացառիկ նորություն ունի

Սամվել և Նարեկ Ղազարյան եղբայրները անմահացել են արցախյան քառասունչորսօրյա պատերազմում։ Մայրը մի բուռ է դարձել, հայրը պայքարում է անարդարության դեմ, ուզում է, որ պատժվեն պատերազմի մեղավորները։


Երկու որդի ունեին և բազմաթիվ երազանքներ։ Սամվելի և Նարեկի տարիքային տարբերությունը մեկ տարի և երկու ամիս էր։ Տղաների մայրը՝ Նուշիկ Մուրադյանը ասում է, որ տղաները բնավորությամբ շատ տարբեր էին․«Սամվելը ռաբիս էր, իսկ Նարեկը դասական, իրենց մասին ես այդպես էի արտահայտվում։ Սամվելը շատ ակտիվ էր ու աշխույժ, բռնկվող ու տաքարյուն, շրջապատի հետ շուտ հարմարվում էր, մերվող, ընկերներին մի այլ կարգի իրար գլխի էր հավաքում։ Նարեկը չափից դուրս համեստ ու նրբանկատ։ Սամվելը մեծն էր, Նարեկը՝ փոքրը։ Անգամ հագուստի ոճով, սիրած երաժշտությամբ տարբեր էին»։



Oragir․News-ի հետ զրույցում որդիներ կորցրած մայրը պատմեց՝ Նարեկը ցանկանում էր եղբոր հետ ծառայել, ով մեկ տարի երեք ամսվա ծառայող էր։ «Նարեկի քիթը վնասված էր և պետք է ծառայությունը հետաձգվեր վեց ամսով, բայց նա չուզեց մնալ, եթե մնար չէր զոհվի, չգիտեմ․․․», հուզվեց մայրը։


Սամվելի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 12-ին, իսկ Նարեկի հետ հոկտեմբերի 8-ին։ Ասում է՝ Նարեկի տրամադրությունը շատ վատ է եղել։ Նա վատ կանխազգացում է ունեցել։ «Նարեկը զգայուն էր, ասաց՝ էս անտեր պատերազմը երբ է պրծնում։ Նարեկը ընդամենը 10 օրվա զինվոր է եղել։ Նարեկը անգամ «պրիսյագ» չէր ընդունել։ Սամվելը ուրախ էր, մտածում էր, որ հաղթանակ ենք տոնելու։ Իմ ընտանիքի ճրագները այդպես էլ տուն չեկան»,- ասում է Նուշիկ Մուրադյանը։



Նարեկին, որն անգամ զենք բռնել չգիտեր, տանում են առաջնագիծ, Հադրութի Վանք գյուղ։ Ընկերները պատմել են, որ Սամվելը հրամանատարներին խնդրել է եղբորն առաջանագիծ չտանեն։ Ռազմական ղեկավարությունը խոստացել էր Նարեկին առաջնագծից հետ բերել, բայց խոստումը չեն կատարել։



Նարեկը կռվել է սեպտեմբերի 27-ից։ Նա և 7 ընկերները հետախուզական գործողությունների ժամանակ վիրավորել են, նահանջել ու պատսպարվել Հադրութի Վանք գյուղում։ «Նարեկս վիրավորել է, ընկերները կարողացել են փրկվել, բայց նա արնաքամ է եղել։ Նարեկին չեն օգնել, թե չէ կփրկվեր»,- ասում է մայրը։

Նարեկի Ղազարյանի ծառայած զորամասի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատաքննությունն ընթանում է։ Վերջինս մեղադրվում է մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Իշխան Վահանյանի կողմից դրսևորված իշխանության անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, զոհվել և գերեվարվել են բազմաթիվ ժամկետային զինծառայողներ։ «Իր դատաստանը թող ինձ տան, իմ ձեռքերով կխեղդեմ մարդասպանին»,- հուզվում է Նուշիկ Մուրադյանը։



Սամվելը մարտական խնդիրն իրականցնելու ժամանակ է զոհվել, արկի պայթյունից՝ Ջրականում։ Երկու եղբայրները զոհվել են նույն օրը՝ 10 ժամ տարբերությամբ։ Փոքր որդու աճյունը հայրը գտել է դեկտեմբերի 7-ին, իսկ Սամվելինը՝ հուլիսի 18-ին, Աբովյանի դիահերձարանում։

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած եղբայրներից 19-ամյա Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ 18-ամյա Նարեկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:


Ի դեպ Ղազարյանները երկու որդուն կորցնելուց հետո սարսափելի վիճակում էին, նրանք ուրիշ զավակներ չունեն։ Մայրը հուզմունքով հայտնեց, որ իրենց ընտանիքում ամիսներ անց մանկան ճիչ է լսվելու։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար