Ներքին 3 տարի առաջ - 00:16 22-02-2023

Հայ-ռուսական համալսարանը և Հայաստանի բանկերի միությունը ստորագրել են համագործակցության հուշագիր

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը պայմանավորվում են, որ ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում Հայ-Ռուսական համալսարանն, ըստ նպատակահարմարության, իր մասնագետների հետ համատեղ ներգրավում է ՀԲՄ-ի և ՀԲՄ անդամ բանկերի փորձառու ներկայացուցիչներին։ Իսկ Համալսարանի կողմից ուղեգրման դեպքում կրթական ծրագրով ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաները հնարավորության դեպքում կազմակերպվում և անցկացվում են ՀԲՄ-ում։

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նշել է, որ ՀԲՄ-ի կողմից ներկայացված բոլոր առաջարկները, անշուշտ, հետաքրքիր են համալսարանի համար։

Հուշագրի համաձայն՝ ՀՌՀ-ն ՀԲՄ աշխատակիցներին և անդամներին հրավիրում է իր կողմից տարբեր հարթակներում և ակումբներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին։ ՀԲՄ-ն, ըստ նպատակահարմարության, Համալսարանի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին կարող է հրավիրել իր կողմից տարբեր հարթակներում և ակումբներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին։

Իր հերթին՝ ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանն ընդգծել է, որ ամբողջ թիմը պատրաստ է համագործակցությանը՝ հավաստիացնելով, որ Հայ-Ռուսական համալսարանն ամենօրյա կապի մեջ է բանկերի հետ, նաև մշտական աշխատանք է տարվում բանկային համակարգի հետ։

«Մենք ցանկանում ենք ուժեղացնել գիտահետազոտական աշխատանքները։ Եվ հատկապես կարևոր է իրականացնել այդ հետազոտություններն ոչ թե մեր սեփական ուժերով, այլ ապահովել անաչառ, օբյեկտիվ մոտեցում, ինչը հնարավոր է հենց համալսարանի հետ համագործակցության շնորհիվ։ Կուզեի, որ մեզ նաև ճիշտ ուղենիշեր ցույց տային գիտական հրապարակումների հետ կապված։ Մենք մտադիր ենք բուհերի հետ համատեղ կազմակերպել նաև բանկային համակարգի աշխատակիցների որակավորման բարձրացման հատուկ դասընթացներ»,- ասել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

Ըստ անհրաժեշտության՝ Կողմերը կարող են կազմակերպել և իրականացնել համատեղ բաց դասեր, սեմինարներ, մասնագիտական քննարկումներ, հետազոտական նախագծեր, ինչպես նաև հրատարակել ուսումնամեթոդական նյութեր։ ՀԲՄ-ն կարող է ֆինանսաբանկային ոլորտի համար հետաքրքրություն ներկայացնող և արդիական թեմաների վերաբերյալ հետազոտությունների և վերլուծությունների առաջարկ ներկայացնել Համալսարանին, իսկ Համալսարանը ՀԲՄ-ին կարող է տրամադրել գիտական ու վերլուծական այն արդյունքները, որոնք կարող են օգտակար լինել ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը