Ներքին 3 տարի առաջ - 23:21 21-02-2023

Ամփոփվել են «Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին» հիմնադրամի հետ ԱՆ իրականացրած ծրագրի արդյունքները

Առողջապահության նախարարության և «Վիվա. Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին» հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող բժշկական, կրթական և սոցիակալան համատեղ ծրագրերի արդյունքում`

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, մարզերի 80-ից ավելի բուժաշխատող վերապատրաստվել է:

Վերապատրաստվում են նաև ռազմական բժիշկները, կազմակերպվում են առաջին բժշկական օգնություն դասընթացներ:

600-ից ավելի պրենատալ սքրինինգ է իրականացվել մարզերում` բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով: Այս պահին սքրինիգներ են իրականացվում Գյումրիում: Նախատեսվում է ծրագիրը շարունակել բոլոր մարզերում:

Նախատեսվում է մանկական պալիատիվ բուժօգնության կազմակերպման մեջ ներգրավել հոգեբանների և սոցիալական աշխատողների:

Նախարարը կարևորել է բարեգործական և զարգացման ծրագրերի շարունակականությունը: Քննարկվել են առկա խնդիրների հաղթահարման ուղիները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը