Ներքին 3 տարի առաջ - 19:20 21-02-2023

Հայաստան ներմուծվող գազը մինչև տարեվերջ գնային փոփոխության չի ենթարկվի․ փորձագետ

Հայաստանում հեղուկ գազի գինը որոշում է շուկան՝ կախված դրամ-դոլար հարաբերակցությունից։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց էնեգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Այսինքն, դրանք անմիջականորեն փոխկապակցված են։ Մասնավորները բերվում են դրսից, իսկ գնային սանդղակը որոշվում է տվյալ պահին դրամի ու դոլարի արժեքներին համապատասխան»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ ի տարբերություն Հայաստան ներմուծվող գազի, այս ոլորտում հատուկ կարգավորումներ չեն գործում։ Հայաստան ներմուծվող գազի գինը կարող է կապված լինել արտաքին քաղաքական զարգացումներից։

«Մենք պայմանագիր ունենք, որ Հայաստան ներմուծվող գազը մինչև տարեվերջ գնային փոփոխության չի ենթարկվի։ Թե հետագայում ինչ կարող է լինել, կախված է տեղի ունեցող տարբեր գործընթացներից, Հայաստան- Ռուսաստան հարաբերություններից, այդ ուղղությամբ բանակցությունների որակից և այլն »,- ասաց նա։

Էներգետիկ ոլորտի մասնագետի գնահատմամբ՝ Հայաստան մտնող հեղուկ գազի հետագա թանկացման գործընթացն անկանխատեսելի է և կապված է թե՛ արտաքին և թե՛ ներքին մի շարք ազդակներից։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է