Ներքին 3 տարի առաջ - 13:59 21-02-2023

Էլեկտրոնային պայմանագրերի կնքման դեպքում քաղաքացին ավելի պաշտպանված է լինում. Գրիգոր Մինասյան

Կառավարությունը առաջարկում է վերանայել էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին և էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումներ, որոնք կբերվեն ժամանակակից մակարդակի: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նախատեսվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում. պայմանագրի կողմին, այդ թվում՝ սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս, ինչ պայմանների է համաձայնում, որը նաև զսպող մեխանիզմ կհանդիսանա:

Մինասյանը նշեց, որ գործող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում և կիրառության առումով հստակ չեն․ «Օրինակ՝ հստակ կարգավորված չեն հարցերը, երբ պայմանագրերը կնքվում են ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Ներկայումս լիարժեք կարգավորված չեն նաև այն հարցերը, երբ, պայմանագիր կնքելիս, կարևոր նշանակության պայմանները ներկայացվում են առանձին փաստաթղթով կամ առանձին հղումով: Դրանք դրված են լինում ոչ տեսանելի որևէ հարթակում, ինչի հետևանքով պայմանագրի մի կողմը չի տեսնում այդ պայմանագրի թաքնված պայմաններն ու տեղեկացված չի լինում դրանց մասին, հնարավորություն չի ունենում պատշաճ ծանոթանալ դետալներին: Այս փաթեթով լուծվում են ինչպես վերոնշյալ, այնպես էլ էլեկտրոնային պայմանագրերի կնքման ոլորտի մի շարք այլ խնդիրներ»:

Նախարարը նաև նշեց, որ նախագծերը լրամշակվել են և քվեարկության են դրվում լրամշակված տարբերակով։

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ առաջարկը վերաբերում է պայմանագրի ընդհանուր պայմանների կիրառելիության արդյունավետությանը: Եթե նախկին կարգավորումներով պայմանագրի անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմաններին հղում կատարելը բավարար էր այդ պայմանների պարտադիրության և կիրառման համար, ապա առաջարկվող դրույթներով դրանք կլինեն պայմանագրի անբաժանելի մաս և կիրառման ենթակա, եթե պայմանագիրը կնքելիս ապահովվում է կնքող անձի կողմից դրա ընդհանուր պայմաններին մատչելի եղանակով և ամբողջությամբ ծանոթանալու ու դրանց կապակցությամբ համաձայնություն տալու հնարավորությունը: Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի դեպքում այդ համաձայնությունը պետք է արտահայտվի դրան ուղղված հստակ գործողություն իրականացնելով:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում