Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:38 21-02-2023

Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հայտարարել Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին. մանրամասներ ուղերձից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ փետրվարի 23-ին հանդես է գալու հատուկ ուղերձով:

«Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում պատրաստվում է հայտարարել Արցախի պետնախարարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին, եթե, իհարկե, այս օրերին շրջադարձային ինչ-որ զարգացումներ տեղի չունենան:

Ավելին՝ մեզ ասացին, որ Հարությունյանը սրա մասին մտադիր է եղել հայտարարել դեռեւս փետրվարի 17-ին, բայց քանի որ փետրվարի 20-ին արցախյան շարժման 35-ամյակն էր, որոշել է հետաձգել դա տոներից հետո:
Արցախյան մեր աղբյուրները հայտնեցին, որ ԱՀ պետնախարարի նոր հավանական թեկնածուն, ամենայն հավանականությամբ, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է:

Նշենք, որ պետնախարարի պաշտոնը նշանակովի է, Արցախի կառավարության ղեկավարին նշանակում եւ ազատում է նախագահը:

Դեռեւս 2022թ-ին Արայիկ Հարությունյանն ինքն էր «բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործչին» առաջարկել ստանձնել պետնախարարի պաշտոնը, իսկ արդեն մեկ տարի անց ազատում է նրան աշխատանքից, թեեւ Վարդանյանն ինքը չի ցանկանում հրաժարական տալ:

Արցախում վստահ են նաեւ, որ Արայիկ Հարությունյանը նման քայլի է գնում ոչ այնքան իր հոժար կամքով, այլ իր առջեւ նման պայման է դրել Նիկոլ Փաշինյանը:
Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի իշխանություններին դուր չի եկել Ռուբեն Վարդանյանի քննադատություններն իրենց հասցեին՝ առ այն, որ Հայաստանի իշխանությունը, ֆինանսական օգնությունից բացի, այլ քայլ չի անում՝ Արցախում ստեղծված ճգնաժամի լուծման հետ կապված:
Նկատենք նաեւ, որ տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին հայտարարում է, որ չի պատրաստվում Ղարաբաղի հարցով բանակցել «Ռուսաստանի Դաշնությունից արտահանված» Ռուբեն Վարդանյանի հետ, անգամ նախապայման է դրել, որ Լաչինի միջանցքի մասով կշարունակի բանակցությունները միայն Վարդանյանի հեռացումից հետո»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր