Ներքին 3 տարի առաջ - 16:55 20-02-2023

Առաջիկայում ինձ ավելի հաճախ կտեսնեք տարբեր հարթակներում․ Արթուր Վանեցյանը՝ քաղաքական ակտիվության մասին

Երբ ինձ ասում են՝ զբաղվո՞ւմ եք քաղաքականությամբ, թե ոչ, միշտ այլ կերպ եմ փորձում այդ հարցին մոտենալ. ես 20 տարեկանից սկսած ծառայում եմ իմ հայրենիքին ու շարունակում եմ ծառայել։ Այս մասին Ղարաբաղյան շարժման 35 ամյակին նիրված կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Խոսելով խորհրդարանում իր գործունեությունը դադարեցնելու մասին՝ Վանեցյանը ասաց․
«Ես համարում եմ, որ խորհրդարանը այլևս չի հանդիսանում այն գործիքը, որով կարող եմ էֆեկտիվ պայքարել այս իշխանություններիի դեմ ու ծառայել մեր երկրին։ Այս ընթացքում մենք զբաղվել ենք կուսակցաշինությամբ, մարդկանց հետ հանդիպումներով։ Այո, միգուցե հանրային գործունեություն չենք ծավալել, բայց դա որևէ կերպ չի խանգարում մեր հասարակական-քաղաքական գործունեությանը։ Առաջիկայում ինձ և իմ գործընկերներին ավելի հաճախ կտեսնեք տարբեր միջոցառումներին, տարբեր հարթակներում»։

Վանեցյանը անդրադարձավ նաև հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետևանքներին։
«Հանրության շրջանում կա մի գաղափար, որ ասում են Թուրքիայի սահմանը բացվի, լավ կապրենք, հարց եմ ուզում ուղղել բոլորին՝ արդյո՞ք ՀՀ-ի անվտանգային համակարգը այսօր պատրաստ է ունենալ Թուրիքիայի հետ բաց սահման, թե ոչ, արդյոք ՀՀ-ի տնտեսությունը պատրաստ է ունենալ բաց սահման Թուրքիայի հետ։ 21-րդ դարում ունենալ փակ սահմաններ, անթույլատրելի է, բայց Հայաստանը պետք է դրան պատրաստվի ու նոր գնա այդ քայլին։ Հիշեցնեմ, որ Հայաստանը Թուրքիայի հետ երբեք սահման չի փակել, Թուրքիան է Հայաստանի հետ միակողմանի փակել սահմանը, եթե ուզում են բացեն, ապա մենք չէ, որ պետք է գնանք խնդրենք։ Եթե ուզում են բացեն, թող բացեն, դրանից հետո մենք կխոսենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում