Արտաքին 3 տարի առաջ - 17:10 20-02-2023

Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչները վնասել են համաժողովի հեղինակությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներն իրենց գործողություններով լուրջ հարված են հասցրել համաժողովի հեղինակությանը, քանի որ որոշ մարդկանց հարթակ են տրամադրել։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Քանաանին շեշտել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում շխարհի վրա Արևմուտքի գերիշխանության վտանգը ավելի ակնհայտ երևաց։ «Մենք կասկածում ենք, որ այս տարվա համաժողովը կազմակերպվել է ոչ թե հանուն անվտանգության, այլ հանուն պատերազմի և պատերազմ հրահրողների»,- ասել է նա։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ հանուն անվտանգության կազմակերպված համաժողովը պետք է միջազգային հանրության բոլոր անդամներին հավասար հնարավորություն ընձեռի արտահայտելու իրենց կարծիքը համաշխարհային անվտանգության և գլոբալ կարգի հետ կապված մարտահրավերների, ինչպես նաև կայունության և անվտանգության ամրապնդման մեխանիզմների վերաբերյալ։ Նա Իրանին համարել է այն երկրներից մեկը, որը կարևոր, անվիճելի ու վճռորոշ դեր ունի տարածաշրջանային անվտանգության խորացման և ամրապնդման հարցում։

Իրանի ԱԳՆ խոսնակի համոզմամբ՝ համաժողովի կազմակերպիչները, որոնք կանխել են ԱՄՆ-ի գաղափարներին հակասող տարբեր տեսակետների ներկայացումը, մեծ սխալ են թույլ տվել։ Նա ամոթալի է որակել, որ Իրանի նախկին բռնապետի որդին հրավիրվել է Մյունխենի անվտանգության համաժողովին։

Քանաանիի խոսքով՝ նման գործիչներին հրավերը բացահայտ միջամտություն է Իրանի ներքին գործերին, որը մեծ դեր կխաղա տարածաշրջանի ու Եվրոպայի անվտանգության ապահովման գործում։ Նա հույս է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը և այս համաժողովի կազմակերպիչները հաջորդ տարի կուղղեն այս կոպիտ սխալը և որոշ չափով կվերականգնեն համաժողովի կորցրած հեղինակությունը։

Պաշտոնյան հավելել է, որ համաժողովի կազմակերպիչները հնարավորություն են ընձեռել որոշ հայտնի մարդկանց և միտումների, որոնք հակաանվտանգային գործառույթներ են կատարել և որոշ երկրների ձեռքին խաղալիքներ են եղել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի