Արտաքին 3 տարի առաջ - 20:14 18-02-2023

Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած դրույթ անընդունելի է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կայացած եռակողմ հանդիպումը լավ է անցել, և այն կառուցողական էր։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Մյունխենում՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ալիևը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կազմվի միջազգային սկզբունքների հիման վրա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար անընդունելի է, որ պայմանագրում Արցախի վերաբերյալ որևէ դրույթ լինի։

«Իհարկե, ես ևս մեկ անգամ հայտնել եմ իմ դիրքորոշումը։ Հիմնական հարցն այն է, որ այս խաղաղության պայմանագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա։ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած դրույթ անընդունելի է։ Այս հարցում ներկայացվել է նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասել է նա։

Ադրբեջնի նախագահը հավելել է, որ երեք օր առաջ Ադրբեջանը ստացել է Հայաստանի պատասխան առաջարկները։ Նա նշել է, որ ներկայումս իրենք ուսումնասիրում են այդ առաջարկները։

«Առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա՝ բայց ոչ բավարար։ Այսինքն՝ քննարկվել է հիմնական հարցը»,- եզրափակել է նա։





Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան