Արտաքին 3 տարի առաջ - 14:00 18-02-2023

Մենք շարունակելու ենք աջակցել իմ ընկեր Նիկոլ Փաշինյանին. Մակրոնը՝ Մյունխենի համաժողովում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայաստանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, Մակրոնն այս մասին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր ունեցած ելույթում։

Չնայած Ֆրանսիայի նախագահի ելույթի հիմնական մասը վերաբերում էր ռուս-ուկրաինական պատերազմին, այնուամենայնիվ վերջիս անդրադարձավ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։

Մակրոնը շեշտել է, որ մի քանի օրից լրանում է Ուկրաինայի դեմ ռուսական անօրինական հարձակման տարելիցը։ Նրա խոսքով՝ թեպետ հնարավոր չէ վերջնական եզրակացություններ անել, ամեն դեպքում իրենք կարող են գնահատել անցնող տարին և կիսվել որոշ հեռնկարներով։

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի համտեքստում իրենք չեն մոռանում Կովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում շարունակվող պատերազմների, ահաբեկչության դեմ պայքարի, միջուկային անվտանգության և այլ հարցերի մասին։ Մակրոնն ասում է՝ իրենց խնդիրն է բացատրել և բացահայտել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս սերմանող ուժ է, ինչը անում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում։

«Ինչպե՞ս կարող եք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարել նեոգաղութատիրական Ռուսաստանը, որի մասին ես հենց նոր խոսեցի։ Սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում հետ մենք շարունակելու ենք կողք կողքի լինել և գործել»,- եզրափակել է նա։


Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ