Մամուլ 3 տարի առաջ - 08:18 18-02-2023

Իշխանության հաշվարկները ժամ առ ժամ փոխվում են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քանի որ Երեւանի ավագանու ընտրություններն իշխանության համար շեքսպիրյան հարց են դարձել՝ «լինել-չլինելու», ուստի որոշել են մանրակրկիտ ուսումնասիրել դաշտը, հաշվարկել շանսերը, նվազեցնել ռիսկերը եւ դրանից հետո նշանակել ընտրության օր։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ իշխանական դաշտից սպրդում է արտահերթ ընտրությունների գնալու մասին տեղեկատվություն, հետո պարզվում է` հրաժարվել են այդ մտքից, քանի որ հաշվարկներն առայժմ իրենց օգտին չեն։

Հիմա էլ ՔՊ-ում քննարկում են Երեւանի արտահերթ ընտրություններն ամառվա տապին անելու առաջարկը: Հաշվարկը հետեւյալն է․ երեւանյան ամառվա տապն ընտրությունների համար բարենպաստ ժամանակ չէ, եթե, իհարկե, նորմալ ընտրություններ եւ զգալի մասնակցություն ես ակնկալում: Իսկ եթե քեզ ընդամենը 50+1 է պետք, եւ հարկավոր է, որ ընդդիմադիր զանգվածը չգնա քվեարկության, դա ամենահարմար ժամանակն է:

Իշխանությունը մտածում է, որ ՔՊ ընտրող զանգվածը, որը սոցիալապես աղքատ ու ցածր ինքնագիտակցությամբ խավն է, ամռանը մայրաքաղաքից չի բացակայելու, արձակուրդ չի գնալու եւ, այսպես թե այնպես, գնալու է ընտրատեղամաս: Իսկ ունեւոր, գիտակից, ինտելեկտուալ եւ ընդդիմադիր խավը մեկնելու է հանգստի, իսկ եթե ներշնչեն, որ ընդդիմությունն ի սկզբանե պարտված է, հուսահատվելու է եւ առհասարակ չի գնալու քվեարկության: Արդյունքում շահելու է Տիգրան Ավինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան