Ներքին 3 տարի առաջ - 18:55 16-02-2023

ԲՏԱ նախարարը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է TPQI ծրագրի ընթացքը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթի գլխավորությամբ։

Նախարարը, ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, բարձր է գնահատել երկուստեք համագործակցությունը, նշել, որ նախարարության կողմից համապատասխան քայլեր են արվում «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» (TPQI) ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել TPQI–ի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ծրագրերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ Ինժեներական քաղաքի, Կիբեռանվտանգության կենտրոնի կառուցման, Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի վերակառուցման շուրջ։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են իրականացվող բոլոր ծրագրերը, նշել, որ դրանց վերաբերյալ պարբերաբար իրեն տեղեկատվություն է ներկայացվում:

ՀԲ ներկայացուցիչներն իրենց տեսակետն են ներկայացրել ծրագրերի ընթացքի վերաբերյալ, կարևորել սահմանված ժամկետների պահպանումն ու աշխատանքների որակը։

Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» ծրագիրը, անդրադարձ է կատարվել նաև ՀԲ բանկի այլ ծրագրերում նախարարության ներգրավվածության հնարավորություններին։

Հատկանշական է, որ TPQI –ի շրջանակներում իրականացվում են տեխնոլոգիական ոլորտի հինգ ծրագրեր՝ «Ինժեներական քաղաքի» կառուցում, Սուպերհամակարգչային կենտրոնի հիմնում, Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նոր մասնաշենքի վերակառուցում, Ազգային վենչուրային ֆոնդի և Կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի