Մամուլ 3 տարի առաջ - 08:21 16-02-2023

Արցախում ներքաղաքական կյանքը չի խաղաղվում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում ներքաղաքական կյանքը չի խաղաղվում։ Առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն։ Ինչպեսեւ գրել էինք՝ Ռուբեն Վարդանյանի հեռացումն անխուսափելի է։ Դրան հավանություն է տվել նաեւ ռուսական կողմը՝ առաջարկելով, որ արցախցիներն իրենք գտնեն հանգուցալուծումը։ Արցախի իշխանությունները եւ քաղաքական ուժերը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, նախընտրում են կոմպրոմիսային լուծումները եւ կոնսենսուսը, այլ ոչ թե ավելորդ առճակատումը։ Դա է պատճառը, որ քննարկվում է խաղաղ հանգուցալուծման տարբերակը եւ սահմանադրական փոփոխությունների հարցը։
Բանն այն է, որ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկելու համար պետք է սահմանադրական հանրաքվե կազմակերպել, ինչը բարդ է եւ դժվար իրականանալի այս պահին։

Ընտրությունների կազմակերպումն էլ կարող է հարթ չընթանալ։ Սակայն բոլորը հասկանում են, որ Արցախի կյանքը չի կարող կախված լինել մեկ անձից՝ նախագահից, որի հրաժարականը կամ անսպասելի մահը կարող է փաստի առաջ կանգնեցնել երկիրը։

Գործող Սահմանադրությամբ՝ Արցախի նախագահի հեռանալու դեպքում երկրի ղեկը ստանձնում է ԱԺ նախագահը, որը 1 ամսվա ընթացքում պետք է ընտրություն կազմակերպի, սակայն չունի երկիրը կառավարելու գործառույթ, ասենք՝ չի կարող պետնախարար կամ կառավարություն նշանակել եւ այլն։ Արցախում որոշել են փոխել այս դրույթը՝ առանց հանրաքվեի, խորհրդարանում Սահմանադրության անցումային դրույթ ընդունելով, որով Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը՝ պատգամավորների ձայների երկու երրորդով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան