Ներքին 3 տարի առաջ - 23:19 14-02-2023

Արտակարգ դեպք Վանաձորում. ուղևորներով ГАЗель-ը բախվել BMW-ին, ապա տան երկաթե դարպասին․ shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տավրոսի 6-րդ փողոցում Տարոն-4 թաղամասը սպասարկող մարդատար ГАЗель-ի վարորդ Աշոտ Մելիքսեթյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնազգացողության վատացման պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Քաջիկ Պապիկյանի վարած BMW-ին, ապա բախվել թիվ 23 տան երկաթե դարպասին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Ա Մելիքսեթյանին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի փաստով Պարեկային ծառայության Լոռու գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ