Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:44 14-02-2023

Էսօր մենք առողջ մարդ ունե՞նք խի պոստերում կանգնած․ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար

Եկել ենք աշխատավարձների համար, և ոչ միայն «Խաչակիրներ» ջոկատի աշխատավարձների, այլ սահմանամերձ կանգնած մեր բոլոր տղաների համար։ Աշխատավարձերն իջեցրել են, հոգեբանորեն ճնշում են, եկել ենք դրանից խոսելու, Լաչինի ճանապարհից խոսելու։ ՀՀ-ում ապրող կամավորականների, ազատամարտիկների 80 տոկոսը տներով ապահովված չեն, վարձով են ապրում, հիմա էլ աշխատավարձ չեն ստանում, վարձը չեն կարողանում տալ ու էդ մարդկանց երեխաների հետ տներից հանում են։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Խաչակիրներ» անվամբ կառույցի ղեկավար և ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

«Եկել ենք շատ համերաշխ մեր բողոքի ակցիան անենք։ ՊՆ-ում մեր մի քանի հարցերի պատասխանեցին, որ կառավարության որոշումն է դա։ Հիմա մենք ուզում ենք մտնել կառավարության շենք և հասկանանք՝ ինչ է կատարվում։

Նախորդ տարի խոսել էի ՊՆ-ի գլխավոր ֆինանսիստի տեղակալի հետ, նրանք խոստացան մեզ, որ աշխատավարձները բարձրանալու են 210-220 տոկոս, 210-220 տոկոսը ճիշտ ասացին, բայց էդքան իջավ, ոչ թե բարձրացավ։ Ոչ մի լուրջ բան չեմ տեսնում, որ մի բան ասեն ու անեն։ Իսկ եթե բանակի մեջ լրջություն չլինի, բանակը լիովին կքանդվի»,- ասաց Սարգիս Պողոսյանը։

Անդրադառնալով կառավարության, ՊՆ-ի կողմից պարբերաբար բանակում փոփոխություններ իրականացնելու մասին հայտարարություններին, «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարն ասաց․ «Ուրախ եմ, որ ուզում են ամեն ինչ լինի շատ լավ, բայց ասել եմ՝ թող սահման կանգնած մեր բոլոր տղաներին իջացնեն, եթե մի հոգի լիովին առողջ մարդ կգտնեն, ես ինքս կհանձնվեմ։ Էսօր մենք առողջ մարդ ունե՞նք խի մեր պոստերում կանգնած»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը