Մամուլ 3 տարի առաջ - 08:38 14-02-2023

Մարզչի որդին՝ մարզիչ. կոռուպցիա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ամիսներ առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մեր աղբյուրներից զանգահարել էին խմբագրություն ու հայտնել, որ ԲԿՄԱ ակումբի, ինչպես նաեւ մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը փորձում է իր որդուն նշանակել տարիքային հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ: Լրագրողը կարծել էր, թե քիչ հավանական է, որ տեղեկությունը ճշմարիտ լինի, քանզի հարցականի տակ է խայտառակ ցուցանիշներ գրանցած Ռաֆայել Նազարյանի պաշտոնավարումը. վերջինիս գլխավորությամբ մինչեւ 21 տարեկանների ազգային թիմը 10 խաղից 9-ում պարտություն է կրել, ինչպես նաեւ, նրա գլխավորությամբ, պարտվել ենք, օրինակ, Ֆարերյան կղզիներին, Լյուքսեմբուրգին եւ այլն:

Արի ու տես, որ հայկական ֆուտբոլում կարեւորը անձնական կապերն են, մութ ու ոչ ֆուտբոլային հարաբերությունները, որոնց վերաբերյալ հավաքագրվում են հստակ տեղեկություններ: Հիմա թերեւս ամենատարօրինակ նշանակման մասին. նախկին լրագրող, հանգամանքների բերումով ֆեդերացիայի նախագահի աթոռին հայտնված Արմեն Մելիքբեկյանը Էրիկ Նազարյանին նշանակում է մինչեւ 15 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ: Վերոնշյալ երիտասարդը Ռաֆայել Նազարյանի որդին է եւ, որպես ֆուտբոլիստ, վերջին անգամ եղել է Արցախ ֆուտբոլային ակումբում, չի խաղացել նույնիսկ մեծահասակների ազգային հավաքականում: Փաստորեն, մեծ-մեծ արժեքներից խոսող ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության համար ոչ միայն կարեւորը ֆուտբոլը չէ, այլեւ ամեն բան անում են, որպեսզի Հայաստանից հիասթափվեն ու երկրից հեռանան իրենց կյանքը ֆուտբոլի հետ կապել ցանկացող երիտասարդները:

Ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատող ՀՖՖ այս ղեկավարության օրոք ֆուտբոլի զարգացում հնարավոր չէ. ոլորտի պրոֆեսիոնալները շարունակում են հեռանալ ու դեռ հեռանալու են, քանի դեռ ոլորտը գտնվում է նման մարդկանց պատասխանատվության ներքո, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ունեն ազատություն, իսկ դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունն էլ չեն գնում մամուլի հրապարակումների հետեւից:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ Ռաֆայել Նազարյան այսպես կոչված մարզչի ձեռքի տակով անցած 10-ից ավելի պատանիներ արդեն հեռացել են ֆուտբոլից՝ այդ ընթացքում ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, քանզի հանդես են եկել ԲԿՄԱ ակումբում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան