Ներքին 3 տարի առաջ - 21:04 13-02-2023

Հաագայի դատարանի որոշումը կլինի 2-3 շաբաթից. Սիրանուշ Սահակյան

««Շտապ լուր» և մի քանի այլ լրատվական կայքերում տեսա այդ ինֆորմացիան, ուրախացա և տարածեցի իմ ֆեյսբուքյան էջում: Իրականում շատ ոգևորող ինֆորմացիա էր, սակայն, երբ իմացա, որ կեղծ լուր է հեռացրեցի էջիցս»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ փաստաբանն օրեր առաջ համացանցում տարածել էր տեղեկատվություն՝ գրելով, որ Հաագայի դատարանը մերժել է Ադրբեջանի հայցը: Սակայն ինչպես պարզվեց այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Oragir.News-ը կապ հաստատեց «Միջազգային և համեմատական իրավունքի» կենտրոնի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:

Նրա խոսքով՝ անհապաղ միջոցի վերաբերյալ դատական ակտերը կայացվում են 2 շաբաթից մինչև 2 ամիս միջակայքում. «Կարծում եմ, բանավոր լսումների պահից հաշվարկված առնվազն 2-3 շաբաթ անհրաժեշտ կլինի մինչև դատարանի կողմից որոշման հրապարակումը: Պետք է նկատի ունենանք՝ բացի այն, որ քննարկումների արդյունքում դատական կազմը որոշում է կայացնում, կա կարևոր աշխատանք քարտուղարության մակարդակում, ինչպես նաև սրբագրման և խմբագրման հետ կապված աշխատանքներ: Դատարանի որոշումը լավագույն ցուցանիշի դեպքում կլինի 1 ամսից ոչ ուշ քան 2 ամսից»,-ասաց Սահակյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը