Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:00 13-02-2023

ՀՀ իշխանությունների և միջազգային հանրության համար Արցախի հարցը երկրորդային բնույթ ունի․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Իրավիճակը նույնն է, բլոգատան շարունակվում է, ցուրտ է, լույսը ժամով է, գազ առհասարակ չունենք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ խոսելով այս պահին Արցախում տիրող իրավիճակից։

Հարցին, թե ի՞նչ եք կարծում՝ Թուրքիայի այս երկրաշարժի ֆոնին արցախյան հարցը երկրորդ պլան է մղվե՞լ, Գալստյանն ասաց. «Ում կողմից, եթե Հայաստանի կողմից, հայաստանյան իշխանություններին նկատի ունեք, մինչև դա էլ էր ոչ թե երկրորդ, այլ ընդհանրապես հետին պլան էր մղվել»։

Գալստյանը նշեց նաև, որ արցախցիների համար Արցախի հարցը միշտ եղել է առաջնահերթ. «Արցախի իշխանությունների կամ արցախցիների համար՝ միշտ էլ առաջնահերթ է եղել մեր այս շրջափակման հարցը, եթե միջազգային հանրության համար եք ասում, ապա դա նույնպես կապված է Հայաստանի իշխանությունների սխալ մոտեցումների և վարած քաղաքականության, դիվանագիտական շրջանակներում թույլ դիվանագիտության հետ, որ հարցը երկրորդ, երրորդ պլանում է։

Եթե ասենք, որ դա Թուրքիայի երկրաշարժի հետ է կապված, միանշանակ, ոչ։ Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Գալստյանն ասաց. «Բայց ես նորից եմ ասում՝ Հայաստանի իշխանությունները կարող էին այս հարցը այնպիսի դիվանագիտական հարթակներում, այնպեսի հնչեղություն ապահովեին, որ այսօր ամբողջ աշխարհը խոսեր Արցախի բլոկադայի մասին»։

Հետաքրքրվեցինք Գալստյանից, իսկ ո՞րն է պատճառը որ հայաստանյան իշխանությունները դա չեն անում, Գալստյանն ասաց. «Մենք բազմիցս կրկնել ենք, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները լցված են թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկելու գործին, հիմնական պատճառը դա է, մնացածը երկրորդական է, երբ ցանկությունը չկա։

Նրանք Արցախի հարցը, ըստ իրենց, փակել են և ժողոովրդին փորձում են հրամցնել, որ կամ Հայաստանը, կամ Արցախը․ արհեստական ընտրության առաջ են կանգնացնում և այդ ֆոնին տեսնում ենք, որ Հայաստանի հանրությանը մոլորեցնում են Հայաստանը փրկելու օրակարգով, Արցախը մատաղ անել Ադրբեջանին, բայց դա այդպես չի լինելու, նրանք մի օր դա կամ պետք է հասկանան, կամ ժողովուրդը պետք է հասկանա և վռնդի նրանց, քանի որ առանց Արցախ չկա Հայաստան և առանց Հայաստան չկա Արցախ։

Երբ Հայաստանի իշխանությունները որոշեցին հումանիտար օգնություն ուղարկեին իրենց «բարեկամ» պետությանը, մենք չտեսանք այդ բարեկամ պետության կողմից որևէ դրական քայլ Արցախի այս շրջափակման հարցում, ինչ-որ տեղ նույն մոտեցում իրենց կողմից՝ դա կլիներ գազի վերականգնում, ապաշրջափակում, դա չտեսանք իրենց կողմից»,- ասաց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը