Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:11 13-02-2023

Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է․ փաստաբան

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին Oragir․News-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն Ազգային ժողովը տվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:

«Մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է այն, որ Սեյրան Օհանյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել, որովհետև դա նշանակում է՝ քրեական անօրինական հետապնդում։ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի առաջին մասը հստակ ասում է՝ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե վաղեմության ժամկետներն անցել են»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Փաստաբանը նկատում է՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեկան գործը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։ «Այս ամենը կապված է պարոն Օհանյանի ընդդիմադիր գործունեության հետ։ Մեր գործողությունների մասին դեռ խոսել չեմ կարող։ Սեյրան Օհամյանի հետ կատարվածը քննարկելուց հետո հայտարարություն կանենք»,- հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում