Ներքին 3 տարի առաջ - 14:30 11-02-2023

Խոշոր հրդեհ` Արշակունյաց պողոտայում՝ «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող շինհրապարակում գտնվող վագոն-տնակում․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 11-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտա թիվ 33 հասցեի մոտակայքում գտնվող շինհրապարակում վագոն-տնակ է այրվում։ Հաղորդում է shamshyan.com-ը:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վագոն-տնակը պատկանում է «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ին, այրվել են երեսապատման փայտե կառուցատարրերը՝ 9 քմ, և ջերմահարվել է գույքը մասամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում