Մամուլ 3 տարի առաջ - 08:16 11-02-2023

Ի՞նչ կասկածներ ունի Արայիկ Հարությունյանը, որ չուներ նախկինում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մի քանի օր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ: Նա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ և մասնավորաբար շեշտել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ հատկապես 2020 թ. նոյեմբերից հետո տրամադրված միջոցները փոշիացրած, աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու, հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ «բոլոր միջոցները» ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս հիմնադրամներում ստուգումների հարցը առաջ է եկել այն բանից հետո, երբ երկուսի հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ դարձել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Բանն այն է, որ մինչև 2023 թ. հունվարի 1-ը հենց Արայիկ Հարությունյանն է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահը, և միայն հունվարի 9-ին են նախագահի հրամանագրով այդ լիազորություններն անցել Վարդանյանին, իսկ դրանից ուղիղ մեկ ամիս անց Հարությունյանը նման հանձնարարություն է տալիս:

Հետաքրքիր է, թե ի՞նչ կասկածներ ունի ԱՀ նախագահը այս հիմնադրամների հետ կապված, որ չի ունեցել այն ժամանակահատվածում, երբ ինքն էր հոգաբարձուների խորհրդի նախագահը, առավել ևս, որ ստուգումների շրջանը վերաբերում է հենց այդ հատվածին... Ի դեպ, հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, պատերազմից հետո նշյալ հիմնադրամների կողմից շուրջ 10 մլրդ դրամի վարկեր են տրամադրվել» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը