Արտաքին 3 տարի առաջ - 21:45 10-02-2023

Թուրքիայի ընդդիմությունը դատի է տվել Էրդողանի կաբինետի անդամներին՝ Twitter-ն արգելափակելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը դատի է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած նախագահական կաբինետի երկու անդամների՝ Twitter-ն արգելափակելու համար։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ երկրում Twitter-ի գործունեությունը Թուրքիայում սահմանափակվել է փետրվարի 9-ին՝ երկրաշարժերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով։

«Հանրապետական-ժողովրդական» կուսակցության ներկայացուցիչների համոզմամբ՝ երկրում տեղի ունեցած աղետի համատեքստում սա չարդարացված միջոց էր։ Նրանք նշել են, որ սոցցանցը կենսական ալիք է փլատակներում մնացած մարդկանց և նրանց դուրսբերմանը նպաստող մարդկանց համար։

Նշվում է, որ հայցեր են ներկայացվել Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆահրեթթին Ալթունի և երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարայսմայիլօղլուի դեմ։ Երկու պաշտոնյաներն էլ Թուրքիայի նախագահական կաբինետի անդամներ են և հանդիսանում են Էրդողանի ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչներից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 18 հազարը։ Էրդողանի հրամանով՝ երկրում յոթ օրով սուգ է հայտարարվել, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում