Ներքին 3 տարի առաջ - 23:21 10-02-2023

Եղբայրները հորեղբոր որդու հետ ծեծել և դանակահարել են Վանաձորի 49-ամյա բնակչին․ shamshyan.com


Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Վանաձոր» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն և նույն վարչության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով Վանաձոր քաղաքի Սասունցիների փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ Վանաձորի հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը Վանաձորի բնակիչ՝ 49-ամյա Իշխան Բ-ն է։ Տեղում ստեղծված օպերատիվ խմբի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տաք հետքերով պարզվել է, որ փետրվարի 9-ին, ժամը 17։50-ի սահմաններում Սասունցիների փողոցի սկզբնամասում Վանաձորի բնակիչներ՝ եղբայրներ, 29-ամյա Գագիկ և 30-ամյա Գևորգ Ն-երը և վերջիններիս հորեղբոր որդի՝ Վանաձորի բնակիչ, 26-ամյա Սամվել Ն-ն վիճաբանել են Իշխան Բ-ի հետ, որի ընթացքում Գագիկ և Սամվել Ն-երը հարվածներ են հասցրել Իշխան Բ-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Սամվել Ն-ն իր մոտ եղած դանակով պատճառել է մարմնական վնասվածքներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Գագիկ և Գևորգ Ն-երին, վիճաբանությունը դադարեցրած քաղաքացուն և հրավիրել են ոստիկանության Բազումի բաժին, որտեղից էլ վերջիններս ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Սամվել Ն-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա

Ձեզ գուցե հետաքրքրի