Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 11:35 10-02-2023

Մեր գործընկերները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, ենթարկվել են բռնության. Սիմոն Բաբայան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էրեբունիի բաժնում երեկոյան ոստիկանները ծեծի են ենթարկել երկու փաստաբանի։

Միջադեպի կապակցությամբ այսօր Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հրավիրել է հրատապ ասուլիս, որի ընթացում ասաց․

«Երեկ մեր գործընկերները, իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելիս, ենթարկվել են բռնության Էրեբունի ոստիկանության բաժանմունքում։ Վերջիններիս նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ և, ըստ էության, խոչընդոտել են իրենց մասնագիտական գործունեությանը։

Փաստաբանների պալատը ամենայն ուշադրությամբ հետևողական է նմանատիպ բացասական երևույթներին։ Այս երևույթները մեզ համար անընդունելի են և ըստ էության որոշ պաշտոնատար անձինք, որոնք որ աշխատում են ոստիկանության համակարգում, մոռանում են, որ փաստաբանն ունի բացառիկ առաքելություն այդ առաքելությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ»։

Փաստաբանների պալատի նախագահը հայտարարեց, որ իրենք իրականացնելու են ամեն ինչ՝ գործընկերների խախտված իրավունքները պաշտպանելու համար և, առհասարակ, փաստաբանական ինստիտուտը պաշտպանելու համար, որովհետև այս երևույթները ստվերում են փաստաբանական ինստիտուտին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում