Արտաքին 3 տարի առաջ - 20:10 09-02-2023

Թուրքիան օգնության առաջարկներ է ստացել 95 երկրներից և 16 միջազգային կազմակերպություններից. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ աշխարհը Թուրքիայում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով մեծ աջակցություն է ցուցաբերել Թուրքիային։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է ինքնհռչակ Հյուսիսային Կիպրոսի արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ այսօր աղետի գոտում են գտնվում 6479 փրկարարներ աշխարհի 56 երկրներից։ Նա հայտնել է նաև, որ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով առաջիկա 24 ժամվա ընթացքում Թուրքիա կժամանեն փրկարարական ջոկատներ ևս 19 երկրներից։

Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիայի տասը նահանգներ զգացել են երկրի պատմության մեջ խոշորագույն աղետներից մեկի հետևանքները։ Նա ասել է, որ Հյուսիսային Կիպրոսը նույնպես օգնության ձեռք է մեկնել Թուրքիային, ինչպես դա անում է ցանկացած այլ ժամանակ։

«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել միջազգային հանրությանը Թուրքիային համերաշխություն ցուցաբերելու համար։ Մենք օգնության առաջարկներ ենք ստացել 95 երկրներից և 16 միջազգային կազմակերպություններից։ Շատ երկրներ երկիր են ուղարկում որոնողափրկարարական խմբեր, բժիշկներ, դաշտային հիվանդանոցներ և մարդասիրական օգնություն: Փետրվարի 9-ի դրությամբ տեղում է 6479 մարդ՝ աշխարհի 56 երկրից»,- ասել է Չավուշօղլուն։

Վերջինիս խոսքով՝ Ալեքսանդրետում (Հաթայ), Այնթափում (Գազիանթեփ), Ադըյամանում, Մարաշում (Քահրամանմարաշ) և Քիլիսում 11 դեսպաններ ներգրավվել են համակարգման աշխատանքներին: Նա նշել է նաև, որ երկրաշարժից անմիջապես հետո Թուրքիա այցելելու ցանկություն են հայտնել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ինչպես նաև բազմաթիվ այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, փետրվարի 6-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, որոնցից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով մահացել է մոտ 16 հազար մարդ, գրեթե 63 հազարը՝ վիրավորվել են։ Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում