Մամուլ 3 տարի առաջ - 08:53 09-02-2023

Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը խորհրդարանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություններ արեց խորհրդարանում։ Պատասխանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին՝ Փաշինյանը խոսեց ԵՄ առաքելության՝ Հայաստան այցի մասին եւ ասաց բաներ, որոնք հակասում էին նախկինում ասվածներին։

Նա, ըստ էության, փորձեց բացատրել, թե, իր խոսքով ասած, ինչպես է ստացվում, եր ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, այլ ժամանում է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին ու պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, եւ Ադրբեջանը հարձակումներով պարզապես փորձում է հավասարակշռել իրավիճակը:
«Արեւմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես Արեւմտյան դավադրության մասնակից: Մենք էլ ասացինք՝ շատ լավ, եկե՛ք, դուք տեղում դիտարկեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում. սա կարեւոր նյուանսներից մեկն է», – ընդգծեց վարչապետը:

Այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ երկար ժամանակ նշվում էր, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանի սահմանը դիտարկելու, օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու եւ հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար: Ստացվում է հակառակը. նրանք գալիս են համոզվելու, որ մենք չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա, եւ ավելին՝ հսկելու ռուսական զորքերի տեղաշարժը»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում