Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:59 08-02-2023

Հաշվի առնելով երկրաշարժի հավանականությունը՝ մենք ունե՞նք հին շենքերը նորով փոխարինելու ծրագիր. Սուքիասյան

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր ՍուքիասյանըԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց կառավարությանը․ «Հաշվի առնելով հանգամանքը, որ տարածաշրջանը գտնվում է սեյսմիկ շատ ակտիվ վիճակում և 1988-ին մենք տեսել ենք այդ աղետը, կառավարությանն ուզում եմ հարցնել, ՀՀ-ում այն շենքերը, որոնք Սովետական միության ժամանակ են կառուցվե, և դրանց օգտագործման ժամկետը լրանում է, արդյո՞ք մենք ունենք ծրագիր և հաշվարկներ, եթե չունենք, պատրաստո՞ւմ ենք այդպիսի հաշվարկներ, որպեսզի այդ հին շենքերը փոխարինենք նորով»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ շատ կարևոր հարց է, քանի որ տարածաշրջանը լի է երկրաշարժերի վտանգով։

«Պարբերաբար գրանցվում են նմանատիպ դեպքեր։ Նախկինում կարծիք է եղել, որ մեզ մոտ հիմնական ուժգնությունը կարող է 7 բալ լինել, և շատ շենքեր կառուցվել են այդպիսի կարգավորումներով։ Հետո Սպիտակի երկրաշարժի դեպքերը ցույց տվեցին, որ մեզ մոտ ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժեր կարող են լինել, ու շենքերը չեն համապատասխանում այդ ստանդարտներին, ինչպես նաև շենքերի տարիքը, մաշվածությունը և այլն»,- նշեց Սանոսյանը։

Սուքիասյանն ընդգծեց, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերն անհրաժեշտ է մոտ 10 տարվա ընթացքում փոխարինել նորերով, որոնք կհամապատասխանեն սեյսմիկ անվտանգության նոր նորմերին, խոսքը ոչ թե նոր շենքերի մասին է, այլ այն շենքերի, որոնք կան արդեն 30-ից 50 տարի։

ՏԿԵ նախարարը շեշտեց, որ ՀՀ ողջ տարածքում ոչ սեյսմակայուն շենքեր ունենք և դրանց մեծ մասը Երևանում է։ Ելնելով որոշ շենքերի տվյալ պահի կարգավիճակից, արբերաբար գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ դուրս են բերվել, նորն է կառուցվել, մարդիկ այնտեղ են տեղափոխվել։
«Բայց այս պահին ավելի խոշոր ծրագիր է իրականացվում, երբ ոչ թե 1, այլ մի քանի շենք գույքագրվում է, որ նմանատիպ կարգավիճակ ունեն: Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին առաջարկում է ծրագիր իրականացնել` վթարային շենքերը քանդել ու նոր շենքեր կառուցել»,– ասաց Սանոսյանը՝ վստահեցնելով, որ այսպիսի ծրագրեր կյանքի կոչելու նոր նախաձեռնություններ կան։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի