Ժամը 14։45-ին կմեկնարկի Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գաղտնի քվեարկությունը
Ազգային ժողովում ավարտվեց Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների քննարկումը:
Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քվեարկությունը կանցկացվի ժամը 14:45-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում: Քվեարկությունը կլինի փակ գաղտնի:
Նշենք, որ Գլխավոր դատախազը 3 միջնորդություն էր ներկայացրել, որոնցից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով: