Ներքին 3 տարի առաջ - 19:52 07-02-2023

Ընդգծվել է Վրաստանի հաջող միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի հետ,Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են Վրաստանի կառավարությունից:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։
«Հերթական անգամ ընդգծվեց Վրաստանի հաջող միջնորդությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ արձակեց հայ ռազմագերիներին, իսկ դրա դիմաց Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնեց ականապատ տարածքների քարտեզները։

Թբիլիսիում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդի դերը հարևան երկրների միջև՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու