Արտաքին Միտք 3 տարի առաջ - 19:27 07-02-2023

Թուրքիայում շատերը կարծում են, որ երկրաշարժը արհեստական է. թուրքագետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակ. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով թուրքական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունից, ասաց, որ լրատվամիջոցները հիմնականում հենվում են պաշտոնական լրահոսի վրա։

«Հիմնականում նորմալ լրատվամիջոցները հենվում են պաշտոնական տեղեկատվության վրա և արտակարգ իրավիճակների և սեյսմիկ պաշտպանության տվյալների հիման վրա, այսինքն՝ ամեն ինչ 99 տոկոսով ներկայացվում է իրենց տված ցուցանիշները, կանխատեսումները, ամեն ինչ արվում է պաշտոնական»,- ասաց թուրքագետը։

Թուրքագետը նշեց նաև, որ այս պաշտոնական լրահոսին զուգահեռ՝ կա նաև հասարակական կարծիք այն մասին, որ երկրաշարժը արհեստական է․ «Իհարկե, հասարակականն տրամադրությունը սոցցանցերում մի փոքր այլ է, բնականաբար խոսվում է նաև երկրաշարժի արհեստական լինելու մասին, կան բազմաթիվ գրառումներ, և նույնիսկ կան լրատվամիջոցներ, որոնք որոշակի անդրադարձել են այդ հասարակական տրամադրությունների վրա»։

Խոսելով այն մասին,թե ինչու են մտածում, որ երկրաշարժը արհեստական է, թուրքագետն ասաց. «Որովհետև ընդամենը մեկ օր առաջ Ստամբուլում է երեք մագնիտուտով երկրաշարժ եղել, և թեև այդ երկրաշարժը թույլ է եղել, սակայն ձայն է ունեցել, և այդ ձայնը շատերին է անհանգստացրել, և շատերի մոտ կասկած է առաջացել, որ հաջորդ օրը տեղի ունեցող այդ երկրաշարժը արհեստական է, և փորձում են կապել Ամերիկայի հետ։ Այսինքն՝ Ամերիկան ունի տեխնոլոգիաներ, որով կարող է նաև սեյսմիկ շարժեր ստեղծել գետնի տակ և երկրաշարժեր ստանալ»։

Հարցին, թե ինչ է կարծում՝ Հայաստանը պե՞տք է հումանիտար օգնություն տրամադր, թուրքագետն ասաց. «Դա արդեն քաղաքական հարց է, և մեր Կառավարությունը արդեն հայտարարել է, որ պատրաստ է օգնել։ Իսկ այն, թե ինչ են որոշել թուրքերը, այն ընդունում են, թե չէ դրանից արդեն տեղյակ չեմ։ Ամեն դեպքում դժբախտություն է, և պետությունը, անկախ հասարակական տրամադրություններից, պարտավոր էր առաջարկել օգնություն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը