Արտաքին 3 տարի առաջ - 17:00 07-02-2023

Էրդողանը Թուրքիայի տասը նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի տասը նահանգներում, որոնք տուժել են նախօրեին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Էրդողանը հայտնել է, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի ցնցումներիից մահացել 3549 մարդ, վիրավորվել՝ 22168-ը։ Նրա խոսքով՝ փլատակներից դուրս է բերվել ավելի քան 8000 մարդ:

Վերջինս Թուքիայում տեղի ունեցած երկրաշարժը որակել է որպես ամենամեծ աղետը ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ողջ աշխարհի պատմության մեջ։ «Մենք կանգնած ենք ամենամեծ աղետներից մեկի առաջ ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Աղետի գոտում աշխատանքի համար մոբիլիզացվել են պետական ​​բոլոր կառույցների, անձնակազմի և տեխնիկայի ջանքերը։ Առաջին փուլում 100 միլիարդ լիրա է հատկացվել աղետի գոտու բնակիչներին շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։

Թուրքիայի ղեկավարն ասել է, որ երկրաշարժի գոտի է ուղարկվել 54 հազար վրան, 102 հազար մահճակալ, առաջին անհրաժեշտության պարագաներ,տեղում հերթապահում են շտապօգնության մինչև 1000 մեքենա։ Նրա խոսքով՝ շուրջ հինգ հազար բուժաշխատողներ օգնում են տասը նահանգների բնակիչներին։

Էրդողանը տեղեկացրել է, որ աղետի գոտում արդեն աշխատում է 53317 փրկարար, որոնցթիվն օրեցօր ավելանում է Թուրքիայից և այլ երկրներից ժամանող թիմերի շնորհիվ։ Նա միևնույն ժամանակ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում համերաշխության կոչ է արել։ «Մենք տեսնում ենք կեղծիքների և ապատեղեկատվության միջոցով հասարակության մեջ պառակտում ստեղծելու փորձեր։ Ամեն ինչի համար ժամանակին պատասխան կստանանք»,- նշել է նա։

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ իրենք նաև անօդաչու թռչող սարքեր են ուղարկել աղետի գոտի՝ երկրաշարժի հետևանքների ուժգնությունն ավելի ճշգրիտ որոշելու համար։ Նա հավելել է նաև, որ Թուրքիան օգնության առաջարկներ է ստացել աշխարհի 70 տարբեր երկրներից և 14 միջազգային կազմակերպություններից։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում