Ներքին 3 տարի առաջ - 16:35 07-02-2023

Մի աշխատողի անփութությունն է․ ինչ խախտումներ են արձանագրվել «Թամարայում»

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում։

«Թթվասեր» արտադրատեսակի նմուշը խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

«Թամարա» ՍՊԸ-ի որակի պատասխանատու Սուսաննա Հարությունյանն Oragir.News-ի հետ զրույցում՝ խոսելով գրանցված խախտումներից, ասաց, որ խախտումը հայտնաբերվել է մի օրվա 23. 01. 23 արտադրանքի մեջ, մեկ օրվա խմբաքանակի մեջ։

«Դա եղել է խմորասնկերի՝ դրոժի մասով, որտեղ կա նորմատիվներ, այսինքն՝ մեկ գրամ մթերքում 100 հատ խմորասունկ է թույլատրելի, հիմա մեր մոտ եղել է մի քիչ սահմանից ավել ու դա համարվել է խախտում և դրանից հետո մեր մոտ բոլոր միջոցառումները ձեռք են առնվել։

Այդ ամենն արվել է և մեր մոտ հիմա այդ խախտումները վերացվել են։ Նմուշառում հիմա նորից արվել է, մենք հիմա կասեցված ենք, մթերք չեն բաց թողնում, դա չի կրկնվի, բայց ես հիմա ասեմ, որ դա վտանգավոր սնունդ չէ, ինչպես որ մենք սիրում ենք միանգամից ամպագորգոռ ասել՝ վտանգավոր սնունդ է»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանն ասաց, որ այդ խմորասնկերն օգտագործվում են տարբեր սննդամթերքներում ամենուր։ «Այդ դրոժը մենք ամեն օր օգտագործում ենք հացի, հացաբուլկեղենի մեջ, դա կա կեֆիրի, գարեջրի, գինիների արտադրության մեջ։ Այնպես չէ, որ վտանգավոր բան է, ամեն դեպքում այդ սահմանը սահմանվել է նրա համար, որպեսզի այդ կաթնամթերքն իր պահպանման ժամկետից շուտ չփչանա։ Դրա համար է սահմանը դրված, ոչ թե ինքը շատ վտանգավոր է մարդու առողջության համար, եթե վտանգավոր լիներ, ուրեմն՝ մենք պետք է կաթնամթերք չօգտագործենք»։

Հարությունյանը նշեց նաև, որ արձանագրված խախտումը վերացված է, իրենք այս պահին սպասում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լաբարատոր պատասխանին, որը հնարավոր է այսօր էլ լինի։

Հարցին, թե ինչ են արել արդեն տարբեր վաճառակետերում հայտնված ապրանքները, որում խախտում է արձանագրվել, Հարությունյանը պատասխանեց. «Այդ օրվա արտադրանքը հետ է կանչվել, որքան եղել Է և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ օգտահանվել է»։

Հետաքրքրվեցինք Հարությունյանից՝ հնարավոր է՝ նախկինում էլ եղած լինեն նման խախտումներ, որոնց մասին չեն բարձրաձայնվել։ «Հնարավոր չէ, մենք ընդհանրապես խնդիրներ չենք ունեցել, մեր լաբորատորյաները միշտ խիստ հսկողության տակ են, հիմա մի աշխատողի անփութության պատճառով դեպքը տեղի է ունեցել»։

Հարցրինք Հարությունյանից՝ կոնկրետ գիտեն, ո՞ր աշխատակիցն է թերացել իր աշխատանքում և ինչպե՞ս են պատժել, որակի պատասխանատուն ասաց. «Իհարկե, գիտենք, անփույթ է եղել իր աշխատանքի մեջ, դրա համար էլ պատժվել է, խիստ նկատություն է ստացել, հիմա էլ հարցը դրված է աշխատանքից հեռացնել»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի