Մամուլ 3 տարի առաջ - 08:57 04-02-2023

Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ առանձնահատուկ աչքի ընկավ քպական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Խնդիրն այն չէ, որ նա «արա»-ով էր խոսում ներկաների հետ, մատ էր թափ տալիս բոլորի վրա. սա գործող իշխանության ներկայացուցիչների բնորոշ գիծն ու մակարդակն է: Շատ ավելի ուշագրավ էին որոշ ձևակերպումներ, որոնք, ըստ էության, բացահայտում էին իշխանությունների մտադրություններն ու ծրագրերը: Նախ՝ Արսենյանը հատուկ շեշտեց, որ առաջնահերթությունները ճիշտ չեն դրվում. Արցախում «ընդամենը» մոտ 120 հազար մարդ է ապրում, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն։

Փաստացի, քպականը նշում էր, թե չեն կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն Արցախի։ Այստեղ, իհարկե, նորություն չկա. եթե նախկինում փորձագետներն ու ընդդիմադիրներն էին խոսում, որ գործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, հիմա արդեն իրենք էլ դա չեն թաքցնում: Ընդ որում, գործում է նույն սխեման. եթե պատերազմից հետո պատճառաբանությունը 60 հազար զինվորի կյանքը փրկելն էր, հիմա սկսել են ուղիղ նշել ապագա «սվաղը»՝ հայաստանցիներին փրկելը: Ոչ պակաս հետաքրքիր էր Արսենյանի հաջորդ գնահատականը. նա ասում էր, որ իրենց իշխանությունը «հասկանում է իր գործողությունների հետևանքները, հասկանում է ասածի ու արածի մուլտիպլիկացիան, թե ինչ կարող է լինել»:

Սա փաստացի ոչ միայն լուրջ ինքնախոստովանություն է, այլև ջուրն է գցում իշխանությունների ու իշխանամերձ շրջանակների ողջ քարոզչությունը, թե՝ «խեղճ Նիկոլն» ինչ անի, թե «խեղճ Նիկոլն» ինչ իմանար և այլն, ինչպես նաև այն թեզը, թե ձախողումները, կորուստները, առկա վիճակը «սխալի» կամ թերացման արդյունք են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան