Ներքին 3 տարի առաջ - 18:22 03-02-2023

Հաշմանդամ դարձած նախկին զինծաղայողին Սուրեն Պապիկյանը չի ընդունում․ Դավիթը քնում է ՊՆ դարպասների մոտ

Խաղաղապահ զորամասի նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը շարունակում է պայքարել իր կորցրած առողջության համար։

Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, երբ նա գտնվել է ծառայության մեջ։ Տեղափոխել է հիվանդանոց։ Վիրահատություն է տեղի ունեցել, ասում է՝ բժշկի մեղքով դարձել է հաշմանդամ, մարմնի մի հատվածը պարալիզացած է։

Սխալ վիրահատության հետևանքով նա չի կարող ապրել լիարժեք կյանքով։ Տասը տարուց ավել է, որ պայքարում է իր իրավունքների համար։ Դավիթը տարիներ շարունակ ջանքեր է գործադրել քայլելու համար։ Ձեռքը կծկվում է, ինչքան էլ փորձի, չի կարող բացել մատները։ Oragir․News-ի հետ զրույցում նշեց, որ գիշերները չի քնում, ուզում է ապրել ու իր ընտանիքը ունենալ։

«Մեր տունը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում է։ Ես գալիս ու հյուրանոցում եմ մնում։ Հա, ընտանիքս Երևանի տունը վաճառել է, որ ես բուժվեմ, բայց արդյունք չկա։ Օրեր եմ անցկացնում նախարարության մոտ։ Լույսը չբացված գալիս եմ, որ Սուրեն Պապիկյանին տեսնեմ։ Հարյուրավոր դիմումներս անպատասխան են մնում»,- ասում է նախկին զինծառայողը։

Բժիշկները միաբերան պնդում են՝ նախկին զինծառայողի առողջությունը հնարավոր կլինի արտասահմանում վերականգնել, այստեղ սարքավորումներ չկան։ Դավիթին անհասականալի է օրենքի դրույթը, ըստ որի՝ պետությունը միայն հակառակորդի գնդակից վիրավորվածների բուժումն է արտերկրում կազմակերպում։ «Ես ուզում եմ ապրել, ուզում եմ երեխա ունենալ, ուզում եմ քայլել։ Ես տարիներ շարունակ պայքարում եմ, բայց բոլորը ձեռքերը լվացել են։ Ինձ խոստացեl էին Գերմանիա բուժման ուղարկել, բայց սուտ։ Մի տարի ինձ իբր բուժելուց հետո, փոխեցին հիվանդությանս պատմությունը, իբր ինսուլտ եմ ստացել, բայց դա էտպես չի»,- մանրամասնում է Դավիթը։

Ասում է՝ չի լռելու, ամեն օր գնալու է և փորձելու է պատկան մարմինների խիղճը արթնացնել։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում